1in.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ համընդհանուր համաներումը սխալ է եղել, որի հետևանքով մահանում են անմեղ մարդիկ, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

«Խոբիում հատուկ գործողություն է անցկացվել: Հանցագործը, որը նախկինում սպանություն է կատարել և այնուհետև բաց է թողնվել բանտից, վիրավորել է մի քանի ոստիկանի և սպանել շատ լավ մարդու՝ երիտասարդ ոստիկան Դատո Դեմուրիային»,- ասել է Սաակաշվիլին

Նախագահի խոսքով՝ այդ մարդկանց չէր կարելի ազատ արձակել բանտից, քանի որ շատ վտանգավոր հանցագործներ են եղել:

«90-ական թվականներին մենք նման հիմարություն գործեցինք, 2012թ. նման անխոհեմ արարքը կրկնեցինք: Եվ քանի՞ անգամ դա պետք է կրկնվի Վրաստանի պատմության մեջ, որպեսզի նման հիմարություններ այլևս չիրագործվեն: Չէ՞ որ մենք պետք է սովորենք մեր սխալների վրա»,- հավելել է Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել