Դիպուկահարի կրակոցից վիրավորված Քոսակյանի վիճակը բժիշկը լավ է գնահատումPanorama.am-ը գրում է.

Հակառակորդի դիպուկահարի կիրակոցից վիրավորված Հայկ Քոսակյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նրան բուժող վիրաբույժ Համլետ Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ մի քանի օրից Հ. Քոսակյանը դուրս կգրվի:

«Հրազենային վիրավորումից հետո կրծքավանդակի հետին պատում գնդակ էր մնացել: Փոքրիկ վիրահատություն ենք արել, հեռացրել, բուժում ենք նշանակել, հիմա պառկած է, ընդհանուր վիճակը լավ է»,-ասաց Բերդի քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին, կեսօրին, հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Կարմրաղբյուրի հատվածում, դիպուկահար հրացանից կրակ է բացել դաշտում աշխատող գյուղացիների, այդ թվում` «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել