1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և ակումբի ղեկավարներն առաջիկա օրիերին կհանդիպեն թիմի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանի հետ` նրա կատարած արտահայտության վերաբերյալ բացատրություններ ստանալու համար:
Հիշեցնենք` Զիդանն ասել էր, որ 2012/13 թվականների մրցաշրջանի «Ոսկե գնդակ»-ը կհանձներ «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկն արդեն ներողություն է խնդրել Ռոնալդուից, սակայն նրա խոսքերը տհաճություն են պատճառել Ռոնալդուին և «արքայական ակումբ»-ի ղեկավարներին:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_222063.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել