Վիզաների հարցերով զբաղվող աշխարհահռչակ «Henley and Partners» ընկերությունը հրապարակել է անձագրերի վարկանիշային դասակարգումը՝ հիմնված այն չափանիշի վրա, թե քանի երկիր կարող է այցելել անձնագրի սեփականատերն, առանց մուտքի վիզայի: Դասակարգման առաջատար խմբում են Ֆինլանդիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան: Այս երկրների անձնագիրը կրողները կարող են առանց արտոնագրի այցելել 173 պետություն: Երկրորդ խմբում ներառված են Դանիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը և ԱՄՆ-ը՝ 172 երկիր: Ռուսաստանը 45-րդ հորիզոնականում է՝ 95 միավորով, Հայաստանը Բենինի, Կոտ դ`Իվուարի, Մավրիտանիայի և Սենեգալի հետ կիսում է 72-րդ հորիզոնականը. այս խմբի պետությունների քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 55 երկիր: ՀՀ հարևաններից Թուրքիան 94 միավորով 42-րդ հորիզոնականում է, Վրաստանը 67-րդ տեղում է՝ 60 միավորով, Ադրբեջանը՝ 71-րդում՝ 56 միավորով, իսկ Իրանը, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել արտասահմանյան 40 երկիր, զբաղեցնում է 86-րդ տեղը: Վարկանիշային ցուցակը 93-րդ հորիզոնականում եզրափակում է Աֆղանստանը՝ 28 միավորով:
Դասակարգումն ամբողջությամբ



