Lragir.am-ը գրում է.

Չինաստանն այլ տարի կշրջանցի ԱՄՆ-ին Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամներից նավթի ներմուծման ծավալներով, ինչը լուրջ աշխարհքաղաքական հետեւանքներ է ունենալու առաջին հերթին Մերձավոր Արեւելքի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի համար, գրում է The Wall Street Journal-ը:

ՕՊԵԿ երկրներից 2013թ առաջին կիսամյակում Չինաստանը ներկրել է օրական 3.7 միլիոն բարել նավթ, իսկ ԱՄՆ-ը՝ 3.5 միլիոն բարել: Երրորդ տեղում Հնդկաստանն է՝ 3.4 միլիոն բարելով: 10 տարի առաջ ԱՄՆ-ը նույն երկրներից ներմուծում էր 5 միլիոն, իսկ Չինաստանը՝ 1.1 միլիոն բարել նավթ:

ԱՄՆ-ը ներմուծման ծավալներ նվազեցնում է երկրում թերթաքարային գազի ու նավթի արդյունահանման ծավալների աճի շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել