Emedia.am-ը գրում է.
«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն հնարավորություն է ստանալու դուրս գալու Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում:
Այդ մասին գրում է իտալական la Gezetta della Sport-ը: 22-ամյա նեապոլիտանացին խոստովանել է, որ հպարտ է հնարավորության համար. «մեծագույն ուրախությամբ սպասում եմ հանդիպմանը սեփական քաղաքի երկրպագուների առջև: Հուսամ կարդարացնեմ այն սպասումները, որոնք դրված են ինձ վրա»,- նշել է Ինսինյեն՝ խոստովանելով, որ այնքան մեծ են ակնկալիքները, որ անձամբ ձեռք է բերել 12 տոմս սեփական ընտանիքի անդամների և ընկերների համար:
«Պարզապես չեմ կարող վատ խաղալ երկրպագուների և ընտանիքիս անդամների, ընկերների ներկայությամբ»,- ասել է «Նապոլիի» հարձակվողը:
Նշենք, որ Լորենցոն Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է փ հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ «Արգենտինա»-ի հետ ընկերական խաղում:
Իտալիա Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Նեապոլ քաղաքի «Սան Պաոլո» մարզադաշտում: