1in.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է վրացի գործարարներին՝ նախագահական գրադարանի շինարարությունը ֆինանսավորելու խնդրանքով: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ժամկետի ավարտից հետո ծրագրում է ժամանակակից նախագահական գրադարան բացել՝ Վրաստանի ղեկավարման պատմության մասին բազմաթիվ նյութերով, որոնք նախատեսված կլինեն երիտասարդ սերնդի համար: Նրա խոսքով՝ շինարարությունը կարժենա մի քանի հարյուր հազար դոլար:
«Իմ նախագահության ողջ ընթացքում ես ոչ մի անգամ գործարարներից գումար չեմ վերցրել, և այժմ ես չեմ պատրաստվում դա անել ինձ համար, սակայն ցանկանում եմ խնդրել նրանց՝ ֆինանսավորելու նախագահական գրադարանի շինարարությունը, որը նախատեսված կլինի երիտասարդների համար»,- հայտարարել է Սաակաշվիլին վրացի գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին: