Tert.am-ը գրում է.

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այս օրերին գտնվում է Լեհաստանում, որտեղ մասնակցում է Եվրո-2015-ի առաջին որակավորման փուլի երկրորդ խմբի մրցաշարին: Անցկացրած երկրորդ խաղում Հայաստանի երիտասարդները 1:0 հաշվով հաղթել են մրցաշարի տանտեր Լեհաստանին և, այժմ, ինչպես Ռումինիան, վաստակել է 4 միավոր, իսկ Լեհաստանն ու Լիտվան ունեն 1-ական միավոր:

Եզրափակիչ տուրից առաջ, armsport.am-ի խնդրանքով մրցաշարի ընթացքը մեկնաբանեց Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

«Լեհաստանի հետ խաղը շատ կարևոր էր ինչպես մեզ, այնպես էլ՝ մեր մրցակցի համար: Չմոռանանք, որ Լեհաստանը մրցաշարի տանտերն է: Ինչպես ակնկալվում էր, Լեհաստանը ֆիզիկապես ամուր թիմ էր, և, ընդհանրապես, բոլոր մեր մրցակցներն էլ ուժային ֆուտբոլ են դավանում և շատ վտանգավոր են գործում ստանդարտների ժամանակ: Առաջին րոպեներից, Լեհաստանի հավաքականը փորձում էր ճնշում գործադրել մեզ վրա, սակայն մեր ֆուտբոլիստները կարողացան դիմագրավել, իսկ երկրորդ խաղակեսում մենք որոշակի առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ:Որպես դրա արդյունք, Վարդան Բակալյանը գոլ խփեց, որը մեզ 3 միավոր բերեց:

Ռումինիայի և Լեհաստանի դեմ երկու խաղերում մեր ֆուտբոլիստները 8 զգուշացում ստացան: Պետք է ասեմ, որ այդ դեղին քարտերի մեծ մասը կարող էր և չլինել…Բայց, թույլ տվեք, մրցավարության մասին ավելի ուշ՝ Երևանում խոսել: Այդուհանդերձ, այժմ, Լիտվայի հետ կայանալիք եզրափակիչ խաղից առաջ, մենք մեծ կորուստներ ունենք, կապված թիմի առանցքային խաղացողների՝ երկու դեղին քարտերի հետևանքով ստացած որակազրկումների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել