Օլիմպիադայից մի քանի օր անց Մարտին Վարդազարյանն Էլվինային հրավիրում է իր ջազային նոր քառյակում երգելու: Այնուհետև մասնակցելով «Օգոնյոկ» տոնական հաղորդմանը կատարում է ջազային հետաքրքիր մի գործ, որն էլ լսում է Ռոբերտ Ամիրխանյանը և նրան հրավիրում վոկալ-գործիքային «Կռունկ» անսամբլում երգելու:
Ավելի ուշ, Երևանի համերգային դահլիճներից մեկում փորձի ժամանակ ներկա է լինում Կոնստանտին Օրբելյանը, որ եկել էր Էլվինային Հայաստանի պետական էստրադային նվագախումբ տանելու: Բազմաթիվ հյուրախաղերի հրավերներ էր ստացվում հարևան պետություններից, և ամեն անգամ նշվում էր. «Առանց Էլվինայի չգաք»

***

Ես երևի դպրոցական էի, համենայն դեպս այնքան խակ, որ դեռ ինքնուրույն գնահատական տալուց հեռու էի: Հայրիկիս հետ երեկոյան, փափուկ տեղավորված, հեռուստացույց էինք դիտում. համերգ էր. հայտարարվեց ոչինչ չասող անուն և էկրանին հայտնվեց նիհարիկ, փոքրիկ, ուղիղ մազերը մինչև ուսերը, ճակատին՝ մազափունջ, որ ոճով Միրեյ Մաթյեի սանրվածքն էր հիշեցնում ու մեծ, մի քիչ չռված (երևի հուզմունքից) աչքեր: Նա սկսեց երգել... չեմ կարող ասել, որ հիշում եմ նրա՝ ինձ վրա թողած տպավորությունը, բայց հրաշալի հիշում եմ հայրիկիս դեմքը՝ հաճույքից լուսավորված, աչքերը՝ գյուտ արածի նման փայլփլուն: Նա ժպիտով շուռ եկավ իմ կողմը և հիացած ասաց. «ի՜նչ լավն էր, ինքը փոքր-մոքր, բայց ինչ հզոր էր»: Ապա անմիջապես դեմքը մթնեց ու տխուր ավելացրեց. «Խե՜ղճ աղջիկ, սխալ տեղ է ծնվել ու սխալ ժամանակ, շատ կտառապի...» 

Նա առաջինն էր, ով ինձ ծանոթացրեց ու սիրել տվեց Քուինսի Ջոնսին, ում հետ անց եմ կացրել շատ հետաքրքիր օրեր, ճանաչել եմ շատ մոտիկից, հյուրընկալվել նրա ջերմ հարկի տակ... մինչև հիմա աչքիս առաջ է... 

ՀԱՍՄԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 
(դերասանուհի, Զարեհ Տեր-Կարապետյանի դուստրը)

***

Բոլոր ժամանակների երգչուհիներից ամենատաղանդավորը: 

ՍԻՄՈՆ ՏԵՐՅԱՆ

***

Ինձ համար աստվածային օրեր էին, երբ շփվում էի Էլվինա Մակարյանի հետ: Նա էլ ժամանակին վիրավորված գնաց Հայաստանից: Նույն խնդիրը պտտվում է, և ես կուզենայի, որ մենք ուղղակի զգույշ լինեինք, որ մեր կողքի սիրած մարդկանց բաց չթողնեն, որ այստեղից գնան, որովհետև Էլվինայի մոտ էլ այդպես էր, ինքն այստեղ ստեղծագործող էր, բայց իրեն ուղղակի չէին ընդունում: 
Երբ նա ձեռքերը դնում էր ստեղնաշարին, հետո ես նույն ակորդը նվագեի, այն այլ տեսակ էր հնչում: Էլվինան, երբ նվագում էր, կարծես Հիսուս Քրիստոսը նվագեր:

ՀԱՅԿՈ

***

Տարիներ առաջ նվագախումբը Փարիզում ներկայացնում է Շառլ Ազնավուրի երգը, որը մինչև այդ հնչել էր արտասահմանյան երգիչների կատարմամբ: Հայաստանյան կատարման մեջ ամենաբարդ կտորը բաժին էր ընկել Էլվինային: Շատ քիչ եմ հանդիպել Էլվինայի նման երաժշտական մարդկանց:

 Երվանդ Երզնկյան

***

Երգիչները՝ հայ, թե ռուս, խորհրդային տարիներին պայքարում էին երգելու իրավունքի համար, Էլվինան՝ երգելու ձևի, ոճի ու թեմատիկայի համար...

Արտակ Ալեքսանյան

***

Էլվինան այլ էր, բոլորս էլ պետք է կարողանանք դա խոստովանել: Էլվինան ուրիշ էր, միակը, նա լավագույնն էր, նրա նմանը դեռ 50 տարի չի ծնվի...

ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ

***

«Էլվինայի տաղանդն ընկալելու համար ևս պետք է տաղանդ ունենալ...» 

"Nature sometimes creates things that one can not grade and understand. Every cell of Elvina being is a part of something called "the quake" which is expressed through her art, but she can overrule the quake and control it: this is her genius. I have to say that her art is contagious, but it doesnt always attract everyone, one needs to have talent to understand Elvina Makarians talent. Ive always been fascinated by her, and recently I heard one of her French songs and said. "What a miracle; it seems like Elvina is French" and I felt good. Charles Aznavour is a great Frenchman, but also a great Armenian. Elvina too, when you listen to her, you think shes French and at the same time a real Armenian. I love her so much as a phenomenon, as a beauty, as one of our musical sensations, as a beautiful, a wonderful sensation..."

Edward Mirzoyan (Էդվարդ Միրզոյան) 
(May 12, 1921 - October 5, 2012)

***

Հաճախ եմ մտածում Էլվինա Մակարյանի մասին, հատկապես` նրա «ես»-ի մասին. Էլվինան անկրկնելի ներաշխարհ ուներ: Իմ խոսքերով երգել է «Ո՞ւր եք, տղաներ» երգը, (երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի), որով Բեռլինում մրցանակ է ստացել: Երգում էր շատ ճիշտ, ջղային: Հետո ինքը երաժշտություն գրեց և խնդրեց խոսքեր գրել «Երկրորդ սեր» անվամբ: Այս անգամ երգում էր շատ մեղմ: Շատ համարձակ էր, սրամիտ, խոսքը ճակատին ասող: Հիշում եմ, երբ ռադիոտան միջանցքում հանդիպեցի նրան և մի ընկերոջ, վերջինն էլ հեռվից նկատելով մեկ այլ ընկերոջ` ասաց, թե ապուշի մեկն է: Էլվինան էլ պատասխանեց.«Ասա ընկերդ ով է, ասեմ` դու ով ես»: Մի առիթով հարցրի` ով է իսկական ընկերը, ասաց. «Ընկերությունս դադարեցնում եմ նրա հետ, ով ուրիշ ընկերոջ մասին վատ է խոսում»:
Նախանձողներից հարվածներ շատ էր ստանում, ու մի օր էլ հարցրի` ինչպես ես, ասաց. «Ոչինչ, շատ վատ»: Կարելի է ասել, որ որքան փոքր է ազգը, այնքան մեծ է նախանձը: Նա ինքնատիպ, անկրկնելի երգչուհի էր: Որպեսզի միջակներին գովեն, փայլող մարդկանց հեռացնում են, ու իրենց թվում էր` ճիշտ են վարվում: Էլվինան միշտ ասում էր, եթե մարդուն թվում է, թե ինչպես միշտ ինքն է ճիշտ, ուրեմն` պետք է դիմի բժշկի: Տարօրինակ և միաժամանակ իմաստալից խոսքեր էր ասում: «Միայն մահն է անմահ». սա էր նրա խոսքը: Մենք միշտ կհիշենք նրա երգերն ու այդ յուրօրինակ տիկնոջը:

Արամայիս Սահակյան

***

Տաղանդավոր երգչուհի էր Էլվինան, իր ժամանակից վաղուց շատ առաջ անցած, հազար ափսոս...


ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

***

«Էլվինայի բացակայության հետ դժվար է հաշտվել: Եզակի խելքի տեր մարդ էր: Կտրուկ, լակոնիկ, բայց լի՜քը խոսք ուներ, որ ամեն մեկին տրված չէ: Ի՜նչ մեծ հոգի ուներ, ի՜նչ մեծ հոգեբան էր.. Եվ վիշտն էր մեծ: Մորը, ում հետ աննկարագրելիորեն կապված էր, կորցնելուց հետո կորցրեց որդուն, ում խելագարի սիրով էր սիրում: Լոս Անջելեսում մեր վերջին հանդիպմանը ես ծանր ապրումների ականատես եղա: Փոխված էր: Երևում էր, որ չի դիմանում, ինքն իրեն չի գտնում:
Փորձում էր մխիթարություն գտնել երաժշտության մեջ: Բնության դեմ գնալ չէր կարող, ոտքից գլուխ երաժշտություն էր: Կյանքի դառնությունը փորձում էր մեղեդու միջոցով հանել հոգուց: Կուտակումներ կային, և դրանք երգերի տեքստեր էին դառնում:
...Ահռելի մեծության արվեստագետ կորցրինք: Ցավ է: Ցավ է նաև այն, որ արժանին չմատուցվեց այդչափ տաղադավոր երգչուհու հիշատակին, որ անդրադարձ չեղավ նրա թողած ժառանգության»:

ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

***

Հաճախ եմ մտածում Էլվինա Մակարյանի մասին, հատկապես` նրա «ես»-ի մասին. Էլվինան անկրկնելի ներաշխարհ ուներ: Իմ խոսքերով երգել է «Ո՞ւր եք, տղաներ» երգը, (երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի), որով Բեռլինում մրցանակ է ստացել: Երգում էր շատ ճիշտ, ջղային: Հետո ինքը երաժշտություն գրեց և խնդրեց խոսքեր գրել «Երկրորդ սեր» անվամբ: Այս անգամ երգում էր շատ մեղմ: Շատ համարձակ էր, սրամիտ, խոսքը ճակատին ասող: Հիշում եմ, երբ ռադիոտան միջանցքում հանդիպեցի նրան և մի ընկերոջ, վերջինն էլ հեռվից նկատելով մեկ այլ ընկերոջ` ասաց, թե ապուշի մեկն է: Էլվինան էլ պատասխանեց.«Ասա ընկերդ ով է, ասեմ` դու ով ես»: Մի առիթով հարցրի` ով է իսկական ընկերը, ասաց. «Ընկերությունս դադարեցնում եմ նրա հետ, ով ուրիշ ընկերոջ մասին վատ է խոսում»:
Նախանձողներից հարվածներ շատ էր ստանում, ու մի օր էլ հարցրի` ինչպես ես, ասաց. «Ոչինչ, շատ վատ»: Կարելի է ասել, որ որքան փոքր է ազգը, այնքան մեծ է նախանձը: Նա ինքնատիպ, անկրկնելի երգչուհի էր: Որպեսզի միջակներին գովեն, փայլող մարդկանց հեռացնում են, ու իրենց թվում էր` ճիշտ են վարվում: Էլվինան միշտ ասում էր, եթե մարդուն թվում է, թե ինչպես միշտ ինքն է ճիշտ, ուրեմն` պետք է դիմի բժշկի: Տարօրինակ և միաժամանակ իմաստալից խոսքեր էր ասում: «Միայն մահն է անմահ». սա էր նրա խոսքը: Մենք միշտ կհիշենք նրա երգերն ու այդ յուրօրինակ տիկնոջը:

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել