Կարծես սիրտս տեղից պոկվել է ուզում,
Անամպ երկնքով ճախրել է ուզում,
Րոպե առ րոպե սիրով պարուրվում,
Ի կատար ածվում:
Նշմարվում է երկնքում անծայր,
Երազկոտ սերն իմ նվիրական:
Կորցրել եմ ես քուն ու ախորժակ,
Անվերջ ապրում եմ քո սիրով միայն,
Րոպեներն անվերջ գնում եմ գնում,
Իսկ իմ սերն ահա անխախտ է մնում,
Նվիրական այդ օրը կգա,
Եվ դու էլ կզգաս այն, ինչ զգացի ես:
Կիրակնօրյա մի առավոտ
Անդառնալի բան կատարվեց
Րոպեները կանգ առան
Իմ սիրըն անշուք ծաղկեց նորից,
Նոր եմ զգում ինչ կատարվեց,
Ես այն օրը, որ քեզ սիրեցի:
Կրակներում վառվեց գնաց,
Աննշան հետք չմնաց,
Րոպեների անգութ կամքով
Իմ խեղճ սիրտը փոշիացավ,
Նզովում եմ ես հիմա,
Երբ այն օրը քեզ տեսա:
Նյութի աղբյուր՝ http://karinekirakosyan.wordpress.com/2013/10/13/%D5%A1%D6%84%D6%80%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել