Lurer.com-ը գրում է.
Նոր սկանդալ է հասունանում Իտալիայի նախկին վարչապետ 77-ամյա Սիլվիո Բերլուսկոնիի անձնական կյանքի շուրջ: Բուլղարացի դերասանուհի, պրոդյուսեր Միշել Բոնևը (իսկական անունը` Դրագոմիրա Բոնևա) իր անձնական բլոգում գրել է, որ նրա 28-ամյա նեապոլիտանուհի հարսնացու Ֆրանչեսկա Պասկալեն լեզբուհի է:
«Ես իմ շրջապատում տեսնում եմ հարստության ու շքեղության մեջ խորտակված մարդկանց, ովքեր ծաղրում են ընթերցողներին` իրենց օրագրերում պատմելով անհավանական նշանադրությունների, ինչպես Ֆրանչեսկա Պասկալեի ու Սիլվիո Բերլուսկոնիի նշանադրության մասին: Դա էժանագին ներկայացում է, որովհետև Ֆրանչեսկան լեզբուհի է, իսկ ես նրա համար ավելին էի, քան պարզապես ընկերուհի, - գրել է Բոնևը:


Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=118410&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել