1in.am-ը գրում է.
Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում չարաշահել են ալկոհոլը և ծխախոտը, հասուն կյանքում կարող են հակված լինել հանցանք գործելու: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ռուսաստանի գլխավոր մանկական հոգեբան Եվգենի Մակուշկինին:
«Ծխելը և ալկոհոլը, հատկապես հղիության առաջին 3 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել նրան, որ երեխայի մոտ մտավոր հետամնացություն զարգանա: Նման երեխաներն ապագայում ավելի հակված են լինում ապօրինի գործողությունների և հանցագործության»,- պնդում է բժիշկը:
Նրա խոսքերով` գիտականորեն ապացուցված է ալկոհոլի օգտագոևծման դեպքում դրա ազդեցությունը պտղի վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_221779.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել