1in.am-ը գրում է.
Համացանցն այսօր յուրաքանչյուր մարդու կյանքի բաղկացուցիչ մասն է, իսկ ինչ կլիներ, եթե համացանցից կախված լիներ համաշխարհային աշխարհաքաղաքականությունը: Օքսֆորդի համալսարանի փորձագետները կազմել են աշխարհի քարտեզը, որտեղ տարածքի չափը կախված է այս կամ այն երկրի առցանց օգտատերերի քանակից: Արդյունքում քարտեզի վրայից անհետացել է աֆրիկյան մայրցամաքի կեսը, հաղորդում է Russia Today-ը:
Չնայած այն հանգամանքին, որ քարտեզը կազմվել է մոտավոր հաշվարկների վրա և ցանցային ընդհանուր վիճակագրությունը կախված է այս կամ այն երկրի բնակչության թվից, փաստը մնում է փաստ. այսօրվա դրությամբ ամենահզոր ինտերնետ-գերտերությունը Չինաստանն է:
Այս չափանիշով համաշխարհային առաջնորդներ են ճանաչվել Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Կատարը, Գերմանիան, Նիդեռլանդները, Դանիան, Չեխիան. քարտեզի վրա այս երկրներն ունեն ամենաինտենսիվ գունավորումը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ինտերնետ օգտատերերի 42%-ը Ասիայի բնակիչներն են: Բացի այդ, քարտեզը պատկերում է նաև ամենահայտնի կայքերը: Առաջին հորիզոնականում է Google-ը (62 երկիր), որին հետևում է Baidu-ն՝ ամենահայտնի ռեսուրսը Չինաստանում և Հարավային Կորեայում: Երրորդ հորիզոնականում է հայտնվել Facebook սոցիալական ցանցը (50 երկիր):