1in.am-ը գրում է.

Ամուսնական հարաբերություններից բավարարվածության զգացումը հիմնականում կախված է զույգերի մոտ առկա գենից: Ինչպես հաղորդում է globalscience.ru-ն, նման եզրահանգման են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Այդ գենը գլխուղեղում վերահսկում է սերոտոնինի շարժը: Մի խումբ գիտնականներ` Ռոբերտ Լևենսոնի գլխավորությամբ, շուրջ 20 տարի հետևել են ավելի քան 150 ամուսնական զույգերի: Հինգ տարին մեկ մասնակիցները հոգեբաններին պատմել են իրենց զգացմունքների մասին: Հետազոտությունը ենթադրել է նաև զույգերի շփում լաբորատոր պայմաններում: Այսպիսով, գիտնականները հնարավորություն են ունեցել գնահատել նրանց փոխհարաբերությունները, ուսումնասիրել դեմքի արտահայտությունը, ձայնի տոնայնությունը և այլն:

Հետազոտության մասնակիցները ԴՆԹ անալիզ են հանձնել: Մասնագետները համեմատել են նրանց գենետիկ պրոֆիլը, ամուսնական կյանքից բավարարվածության մակարդակը և զգացմունքայնությունը: 

Պարզվել է, որ առանցքային դեր է խաղում 5-HTTLPR գենը, որը հայտնի է նաև «երջանկության գեն» անունով: Այն կարգավորում է տրամադրությունը և դրա փոփոխությունից է կախված սերոտինի տեղաշարժի քանակությունը: Տվյալ գենի «կարճ» տեսակը մեծացնում է ընկճախտի զարգացման ռիսկը և հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել