Lurer.com-ը գրում է.

Գյուղատնտեսական երկուշաբթիների օրակարգում այս անգամ գյուղոլորտի, թերեւս, ամենասուր թեման է՝ Մթերումներ –2013։ Տարին բարենպաստ էր Հայաստանի շուրջ կես միլիոնանոց գյուղատնտեսական համայնքի համար, ովքեր իրենց աշխատանքով կարողացան ապահովել գյուղարտադրության աննախադեպ ցուցանիշներ։ Այժմ եկել է հաշվելու ժամանակը. Ի՞նչ եկամուտներ ստացան նրանք իրենց տքնաջան աշխատանքի դիմաց։ Կարողացա՞ն ըստ պատշաճի իրենց արտադրանքն իրացնել։ Վերամշակող ո՞ր ընկերություններն են թերանում կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները։ Ի՞նչ ծավալի գյուղմթերք է այս տարի մթերվել եւ արտահանվել։

Առաջիկա գյուղատնտեսական երկուշաբթին կտա այս հարցերի պատասխանները։

Գլխավոր բանախոսն է գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով տեսացուցադրությամբ կներակայացնի տարվա մթերման եւ արտահանման հիմնական ցուցանիշները, օրվա օպերատիվ տվյալները, նախարարության իրականացրած մշտադիտարկման արդյունքները եւ կպատասխանի թեմատիկ բոլոր հարցերին։

Քննարկմանը մասնակցում են նաեւ վերամշակող ընկերությունների ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ։

Ինչպես միշտ՝ մուտքն ազատ է, ժամն անփոփոխ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ին, Գյուղատնտեսության նախարարության մամուլի սրահ։

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել