ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության գործունեությունըPanorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության Նախագահին Արա Աբրահամյանը ներկայացրել է հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում և Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական այդ կառույցի կողմից ամեն տարի իրականացվող բարեգործական ծրագրերն ու մրցանակաբաշխությունները, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանն աջակցության աշխատանքները: Արա Աբրահամյանը նշել է, որ իր գլխավորած կառույցի ուշադրության կենտրոնում են նաև երիտասարդության հիմնախնդիրները, որոնք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել