Lurer.com-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրաժարվել են ստորագրել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից առաջարկված չհարձակման մասին համաձայնությունը. գրում է ՌԻԱ Նովոստի գորակալությունը: 

ԱՄՆ-ի պետքարտուղարը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին: Ճապոնիայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Քերրին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, եթե Փհենյանը համաձայնվի Կորեական թերակղզու միջուկազերծման հարցի քննարկմանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել