5

1. «Հիշի՛ր Ռեդ, հույսը հրաշալի բան է, միգուցե աշխարհի ամենահրաշլի բանը, իսկ լավ բաները երբեք չեն մեռնում»:

2. «Միշտ ընտրության երկու հնարավորություն կա. կա՛մ պետք է զբաղվես ապրելով, կա՛մ էլ մեռնելով»:

3. «Ամենակարևոր բաները միշտ ամենադժվարն են արտահայտել բառերով»:

4. «Թույլ տուր մի բան ասեմ քեզ, ընկե՛ր , հույսը վտանգավոր բան է: Այն կարող  մարդուն խելագարության հասցնել»:

5. -Այս աշխարհում կան վայրեր, որոնք քարից չեն կառուցված: Դրանց ներսում ինչ-որ բան կա, որին ոչ-ոք չի կարող հասնել, կամ դիպչել, այն միայն քոնն է:

-Ո՞րն է դա:
-Հույսը:

6. «Ոչ մի վնաս չկա լավագույնին հուսալու մեջ, եթե պատրաստ ես վատագույնին»:

7. «Նույն հին պատմությունն է, ուղղակի օրն է ուրիշ»:

8

8. «Ուղղակի անհաջողություն էր: Այն թափառում է անընդհատ ու պետք է մեկին դիպչի, այս անգամ իմ հերթն էր, ուրիշ ոչինչ: Ես դեպի տորնադոն տանող ճանապարհին էի, ուղղակի չգիտեյի, որ փոթորիկն այդքան երկար կտևի»:

9. «Ասում են, այդ վայրում հիշողություններ չկան: Ահա թե որտեղ եմ ուզում անցկացնել իմ կյանքի մնացած տարիները, տաքուկ մի վայրում, որտեղ չկան հիշողություններ»:

10. –Ուրախ եմ, որ կարդում ես սա: Ո՞րն է քո սիրելի հատվածը:
-Ուստի արթուն եղեք, որովհետև չգիտեք , թե տանտերը երբ կգա:
-Մարկոս 13:35: Միշտ սիրել եմ այդ հատվածը: Բայց ես նախընտրում եմ այս մեկը. «Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, այլևս երբեք խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կունենա»:
-Հովհաննես 8:12
-Հա, քիչ էի մնում մոռանալ. հիշի՛ր, փրկությունը քո ներսում է:

11. «Վախը կարող է բանտարկել քեզ, իսկ հույսը քեզ ազատություն կպարգևի»:

12. «Չնայած խնդիրներին, նա շարունակում էր ապրել իր կյանքը: Հազարավոր մարդիկ կան, որ չեն ապրում, կամ չեն ապրի, կամ չեն կարող ապրել, ու նրանցից շատերը բանտում չեն»:

13. «Մինչև մեր հանդիպումը պի՛նդ կաց, լավ գրքեր կարդա, օգտակար եղիր ու երջանիկ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել