1in.am-ը գրում է.
«Միլան»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Արսենալ»-ը հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով:
Իտալական ակումբը ցանկանում էր ձեռք բերել Մարկ Անդրե տեր Շտեգենի իրավունքները, սակայն, վերջինս, հավանաբար, կփոխարինի Վիկտոր Վալդեսին` «Բարսելոնա»-ում:
Այդ կապակցությամբ «Միլան»-ը սևեռել է ուշադրությունը Կասիլյասի ուղղությամբ, ով կորցրել է իր տեղը «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում: Իսպանիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերը ձեռք բերելու համար իտալական ակումբը պետք է պայքարի անգլիական երկու ակումբների` «Մանչեսթեր Սիթի»-ի և «Արսենալ»-ի հետ:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_221751.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել