Երբեմն մարդիկ իրենց տարօրինակ են պահում: Փոխանցում են քաղաքի կառավարումը կենդանիներին: Ստորև ներկայացված են չորս դեպքեր, երբ կենդանիները զբաղեցրել են քաղաքապետի պաշտոնը:  

1. Կատու Ստաբբսը, Տալկիտնա, Ալյասկա

4 животных, которые баллотировались на пост мэра... и выиграли!

Այս կատուն ոչ միայն քաղաքապետ դարձավ, բայց նաև զբաղեցնում է այն արդեն 15 տարի: Ավելի ճիշտ նա ոչ թե ամբողջ քաղաքն է կառավարում, այլ 900 բնակիչ ունեցող մի գյուղ: Չնայած, 15 տարին բավականին երկար ժամանակահատված է, կատուն, փաստորեն, շատ լավ է կատարում իր պարտականությունները:

Ստաբբսը քաղաքապետ դարձավ այն բանից հետո, երբ ընտրությունների ժամանակ ոչ մի առաջադրված թեկնածու չարժանացավ բնակիչների հավանությանը: Ինչ-որ մեկը կատակով առաջարկեց կատվի թեկնածությունը և գյուղի բնակիչները համաձայնվեցին: Նրանք որոշեցին, որ կատու քաղաքապետը բազմաթիվ զբոսաշրջիկների կգրավի և այդ պատճառով նրան պարբերաբար վերընտրում են:


2. Շուն Բոսկոն, Սունոլ, Կալիֆորնիա

4 животных, которые баллотировались на пост мэра... и выиграли!

13 տարի Սունոլ քաղաքի քաղաքապետն է եղել Բոսկո շունը: Նրա նշանակումը սիմվոլիկ բնույթ ուներ, սակայն 1989թ.-ին չինական կոմունիստական հրատարակությունը Բոսկոյին օրինակ բերեց, նշելով, որ դեմոկրատիան հիմարություն է և իշխանությունը կարող է հասնել նույնիսկ շանը: Այդ ժամանակ ազատ ընտրությունների կողմնակիցները բողոքի ակցիա անցկացրեցին չինական դեսպանատան մոտ՝ հռչակելով շուն քաղաքապետին դեմոկրատիայի և ազատության սիմվոլ:


3. Այծ Հենրի Քլեյ III, Լահիտաս, Տեխաս նահանգ

4 животных, которые баллотировались на пост мэра... и выиграли!

Լահիտասի քաղաքապետը շատ լավ գիտի, թե ինչպես զովանալ ամառվա տապին: Նա առաջարկում է խմել մեկ բաժակ գարեջուր, քանի որ նա ինքն է այն շատ սիրում: Հենրին հասարակ այծ չէ, նա պատկանում է հայնտի ցեղի, որը կառավարում է Լահիտասը 1986թ.-ից ի վեր, երբ նրա պապն առաջին անգամ ընտրվեց որպես քաղաքապետ:  


4. Լյուսի Լու, Ռեբբիտ Հեշ, Կենտուկի


1998թ.-ին Գուֆի անունով գերմանական հովվաշունը ընտրվեց Կենտուկիի գյուղերից մեկի քաղաքապետ: Ինչպես ենթադրվում է, ընտրությունները խարդախ էին և նրանք գնել էին ձայները: Ընտրությունների  արդյունքում Գուֆին հավաքեց 8000 ձայն և անցավ իր երկոտանի հակառակորդին: Այդ չարաբաստիկ ընտրություններից հետո բնակիչները ևս երկու շուն քաղաքապետ են ընտրել: Ներկայումս կառավրում է կոլլի տեսակի Լյուսի Լու անունով շունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել