1in.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը երկիրը տանում է քաղաքական պառակտման: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նրա խոսքերով՝ կուսակցությունը դիմել է սահմանադրական դատարան՝ հասարակական վայրերում հիջաբ կրելու արգելք սահմանելու պահանջով:

Փոխվարչապետը նաև նշել է, որ նման ուղերձը հակասում է մարդու իրավունքներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրում ժողովրդավարության միջոցների նոր փաթեթի մասին, որը նախատեսում է նաև պետական կառույցներում հիջաբ կրելու արգելքի չեղյալ հայտարարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել