8. Մերսում կակտուսով


Կակտուսով մերսումը կարող է օգնել փափկեցնել մաշկը և դուրս հանել տոքսինները:  Four Seasons Resort SPA-կենտրոնը Մեքսիկայում առաջարկում է հիանալի մերսում կակտուսից պատրաստված բեզեով և թյուննոսով կամ կակտուսների տերևներից և տեկիլաից քսուքով: Կակտուսի փշերը հանվում են նախքան մերսումը:


7. Մերսում գարեջրով


Հոդովար ընտանիքի գարեջրատունը, որը գտնվում է Չեխիայում, առաջարկում է թերապևտիկ լոգանքներ, որի ժամանակ Դուք գարեջրով լոգանք են ընդունում: 2006թ.-ից ի վեր գարեջրատունն առաջարկում է 20 րոպեանոց պրոցեդուրա, որը կգեղեցկացնի մաշկը և բարերար ազդեցություն կունենա ներքին օրգանների վրա: Մինչ Դուք լոգանք են ընդունում, կարող եք նաև մեկ բաժակ գարեջուր խմել: Այս պրոցեդուրան ընդհանուր առմամբ լավ է ազդում մազերի, մաշկի, եղունգների և արյունաշրջանառության վրա:


6. Խխունջի փափկեցնող լորձը


Չիլիի խխունջների բազմացմամբ զբաղվող ֆերմերները, նկատել էին, որ վերքերն ավելի արագ են լավանում և ձեռքերի մաշկն ավելի փափուկ է դառնում այն բանից հետո, երբ որ նրանք ձեռքերը թաթախում էին խխունջների լորձի մեջ:  Խխունջների լորձը վաճառվում է փոքրիկ տարրաների մեջ և բավականին թանկ արժե:


5. Թայվանական դեմքի մերսում


Թայվանական դեմքի մերսումը հիմնված է հարվածների վրա: Այն իրական բուժում է համարվում և առաջին անգամ այդ ծառայությունը մատուցվել է Սան-Ֆրանցիսկոյի գեղեցկության սրահներից մեկում: Բուժումը ներկայացնում է իրենից ճմկտոցներ կամ թեթև ապտակներ դեմքին, որոնք, ինչպես ենթադրվում է, պետք է վերականգնեն դեմքի մաշկը, հարթեցնեն կնճիռները և փոքրացնեն ծակոտիները: 15 րոպեի արժեքն է 350 դոլար: Եթե Դուք սիրում եք ցավ և ստորացում, ապա այս պրոցեդուրան Ձեզ համար է:


4. Ընկերքը դեմքի համար

placenta-facial-570x570

Այն առաջացել է Սինգապուրում: Իրականում դեմքի վրա քսում են ոչ թե իրական ընկերք, այլ նրա հիման վրա ստեղծված քսուքներ: Քսուքի արտադրողը պնդում է, որ իր արտադրանքը բարելավում է մաշկի վիճակը և արագացնում է ուղեղի աշխատանքը: Այս ծառայությունից կարելի է օգտվել Բևերլի-Հիլզի գեղեցկության սրահներից մեկում:


3. Մազերի բուժում ցուլի սերմնահեղուկով

Bull-570x404

Դա կարող է տարօրինակ թվալ, բայց մարդիկ քսում են ցուլի սերմնահեղուկն իրենց մազերի վրա, որպեսզի դրանք փայլուն և գեղեցիկ տեսք ստանան: Սանտա-Մոնիկայի գեղեցկության սրահներից մեկը մատուցում է տվյալ ծառայությունը: Հավանաբար սա այն մարդկանց համար է, ով պատրաստ է ինչ-որ նոր բան փորձել:


2. Թռչնաղբը դեքմի մաշկի համար


Թռչնաղբն օգտագործում էին գեյշաները Ճապոնիայում, ովքեր մեծ քանակությամբ սպիտակ դիմահարդարում էին անում, ինչն իր մեջ բազմաթիվ թունավոր նյութեր էր պարունակում:  Որպեսզի դիմահարդարումը չվնասի մաշկին, գեյշաները թռչնաղբից դիմակներ էին պատրաստում: Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ հզոր ֆերմանտներ, որոնք վերացնում են մաշկի մահացած բջիջները: Սրահներում այն օգտագործելուց առաջ մշակման են ենթարկում և վախենալու կարիք չկա:  

 

1. Միզաբուժություն 


Կան մարդիկ, ովքեր հիացած են մեզի վերականգնողական հատկություններով: Այս թերապիայի կողմնակիցները պնդում են, որ մեզի տեղային օգտագործումը կարող է բուժել բազմաթիվ մաշկային հիվանդություններ, որոնցից են էկզեման, ակնեն, պսորիազը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել