Panorama.am-ը գրում է.
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները նոյեմբերի 18-ին տեղի ունենալիք հանդիպմանը կարող են որոշել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճակատագիրը, եթե Կիևը ձգձգի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալման հարցի լուծումը: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Աղբյուրը գրում է, որ հոկտեմբերի 21-ին ԵՄ արտգործնախարարները կգնահատեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առումով Ուկրաինայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Ուկրաինական ընդդիմությունը պահանջում է, որ մինչ այդ ժամկետը պետք է լուծվի Յ. Տիմոշենկոյի ձերբակալման հարցը, որն անհրաժեշտ է Վիլնյուսի գագաթաժողովում համաձայնագրի ստորագրման համար: ԵՄ արտգործնախարարների հանդիպում կլինի նաև նոյեմբերի 18-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ