1in.am-ը գրում է.

Սիրիացի ընդդիմադիրների ներկայացուցիչ Լուայ Սաֆին Խաղաղության նոբելյան մրցանակի շնորհումը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը անվանել է ժամանակավրեպ քայլ, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Սաֆին նաև ընդգծել է, որ քիմիական զենքի ոչնչացումն ինքնին խաղաղություն չի բերի Սիրիային:

Սիրիական ազատ բանակի մամլո քարտուղար Լուայ Միկդադն իր հերթին հայտարարել է, որ Նոբելյան կոմիտեի որոշումը վկայում է Սիրիայում մարդկանց զոհվելու հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին: Նա ևս նշել է, որ խնդիրը չի լուծվի քիմիական զենքի ոչնչացմամբ:

Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները ողջունել են Նոբելյան կոմիտեի որոշումը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել