Janie*Չնայած այն համոզմանը, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք` Վեներայից, երբեմն տղամարդկանց օտար չեն կանացի, չէ, ավելի շուտ ընդհանուր մարդկային էմոցիաները: Եկեք ջրի երես հանենք մեր սիրելիներին և բացահայտենք նրանց գաղտնիքները. 10 բան, որ նրանք սրտանց ցանկանում են, բայց չափազանց հպարտ են կամ ամաչում են խնդրել կանանցից:

1. Սեքս

Խոստովանեք` դուք դա առանց այդ էլ գիտեք: Այո, տղամարդիկ սեքս են ուզում: Հաճախ: Իրականում գրեթե միշտ և ամենուր: Բայց սովորական սեքսից մեծ ավելի բան կա. դա իրական սերն է` գրկախառնություններ, համբույրներ և այլ քնքուշ մանրուքներ:

2. Անկեղծ ռեակցիաներ

Հատկապես անկողնում: Մի ձևացրու. տղամարդը դա միանգամից կհասկանա, իսկ դա շատ կխոցի նրա ինքնասիրությունը:

3. Հաճոյախոսություններ

Տղամարդիկ դրանք կանանցից քիչ չեն սիրում. երբեմն երես տուր սիրելիիդ:

4. Ծիծաղ

Ծիծաղեցրու նրան: Հումորի զգացումը հիանալի հատկություն է, որ կնոջը տղամարդկանց աչքերին ավելի գրավիչ է դարձնում:

5. Ընդունիր նրան այնպիսին, ինչպիսին նա կա

Մի մտածիր այն մասին, որ ուզում ես փոխել նրան, ավելի լավ է ինքդ փոխվիր: Այո, նա թերություններ ունի, բայց եթե սիրում ես նրան, ապա կսիրես նաև նրա թերությունները:

Follow your dreams. They know the way. | via Tumblr6. Անկեղծություն

Անկեղծությունը պետք է բույն դնի հարաբերություններում առաջին իսկ օրվանից, իսկ եթե այն բացակայում է, բացակայում է նաև հարաբերություն ունենալու իմաստը:

7. Ազատ տարածք

Նրանք, ովքեր պահանջում են, որ սիրելին ամեն րոպե իրենց կողքին լինի, պետք է լուծեն ինքնագնահատականի հետ իրենց խնդիրները: Տղամարդը կարիք ունի ժամանակ առ ժամանակ հանդիպել ընկերների հետ և անգամ ինքն իր հետ միայնակ մնալ:

8. Շփում

Համարձակորեն արտահայտիր կարծիքդ. երբեմն տղամարդը կարող է չհամաձայնել քեզ հետ, բայց նա անպայման կհպարտանա քեզնով:

9. Հավատ

Եթե սիրում ես քո տղամարդուն, հավատա նրա երազանքներին, ինչպես նա է հավատում քեզ:

10. Վստահություն

Եթե չեք կարող վստահել միմյանց, հարաբերությունները դատապարտված են: Վստահությունը հարգանք է, իսկ դուք երկուսդ հարգանքի կարիք ունեք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել