Emedia.am-ը գրում է.
Իտալական Լամպեդուզա կղզում նավ է խորտակվել, ինչի արդյունքում մահացել են շուրջ 50 օտարերկրացի գաղթականներ:
Ինչպես հայտնում է BBC.com-ը` իտալական Լամպեդուզա կղզու ափերին նավ է խորտակվել, որի մեջ եղել են շուրջ 200 օտարերկրացիներ: Հայտնաբերվել է 50 մարդու դիակ, հաջողվել է փրկել դեռևս 120 մարդու:
Փրկարարները շարունակում են փրկարարական և որոնողկական աշխատանքները: Տեղացի ոստիկանները հայտնել են, որ նավը խորտակվել է 120 կմ հեռավորության վրա Լապեդուզա կղզուց:
Օտարերկրացիների ազգային պատկանելիության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Լամպեդուզա կղզին, որը 290 կմ է հեռու Աֆրիկայից, անօրինակական գաղթողների համար հիմնական հարմար տեղանքն է համարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել