1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման Վաշինգտոնում ընդունել են պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայիին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:

Նախագահական զույգը երախտագիտություն է հայտնել Մալալային աշխատանքի համար, որն ուղղված է Պակիստանում աղջիկների կրթության աջակցմանը: ԱՄՆ-ում ուրբաթ նշվել է Աղջիկների միջազգային օրը: 

«Ողջ աշխարհում ապրում են աղջիկներ, ովքեր երբևէ կդառնան ազգի առաջնորդներ, եթե միայն մենք նրանց թույլ տանք ընտրել սեփական ճակատագիրը»,- ասել է Օբաման օրվան նվիրված հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ 16-ամյա Յուսուֆզային, ով 2012-ին գլխի ծանր վնասվածք էր ստացել իսլամիստ ծայրահեղականների կողմից, Սախարովի մրցանակի դափնեկիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել