1in.am-ը գրում է.
Մոսկվայի իշխանությունները համաձայնեցրել են 7 հուշարձանների վերականգնման արժեքը: Դրանց թվում է նաև Հակահեղափոխության և սաբոտաժի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Ձերժինսկու արձանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 50 մլն ռուբլի:
Ճարտարապետ Սերգեյ Սպերանսկու և քանդակագործ Եվգենի Վուչետիչի աշխատանքը հանդիսացող Ձերժինսկու արձանի վերականգնումը կլինի ամենաթանկը:
Դեռևս չի հաղորդվում՝ վերականգնումից հետո Ձերժինսկու արձանը որևէ տեղ կտեղափոխվի ՞ քանդակների «Մուզեոն» այգուց, որտեղ այն ներկայում գտնվում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wrussia_221626.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել