Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01։07-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Ղարիբջանյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վոլկսվագեն պասսատ» մակնիշի 30 ՍՏ 712 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Վարորդ Ս. Տ.-ը (ծնվ. 1988թ.), ուղևոր Ե. Ղ.-ը (ծնվ. 1992թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել