«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից՝ շուտով Սերժ Սարգսյանը չի լինի ԵՊՀ խորհրդի նախագահ, Հովիկ Աբրահամյանը՝ Տնտեսագիտական, իսկ նույն Տիգրան Սարգսյանը՝ Մանկավարժական համալսարանների խորհրդի նախագահ։

Կառավարության վերջին նիստում վարչապետ Սարգսյանն ասել Էր. «Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին»։ Նշենք, որ բուհերի կառավարման այս մարմինները գրեթե 50 տոկոսով կազմված են իշխանության ներկայացուցիչներից։»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել