1in.am-ը գրում է.

Համաձայն իսպանացի գիտնականների ուսումնասիրության` մարդիկ, ովքեր օրական ուտում են 7 չափաբաժին միրգ և բանջարեղեն (569 գրամ), 10 տոկոսով քիչ են ենթարկված վաղաժամ մահվան վտանգին: 

Մրգերի և բանջարեղենների յուրաքանչյուր 200 գրամի հետ վաղաժամ մահվան հավանականությունը նվազում է 6 տոկոսով: Բացի այդ, նման մարդիկ 15 տոկոսով ավելի քիչ հակում ունեն սրտային հիվանդությունների նկատմամբ: Մահվան ելքով սրտային հիվանդությունների 4 տոկոսը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե տվյալ մարդը բավականաչափ միրգ և բանջարեղեն օգտագործեր: 

Մրգերը և բանջարեղենները կարող են երկարաձգել մարդկանց կյանքի տևողությունը և հատկապես օգտակար են այնպիսի մարդկանց համար, ովքեր ալկոհոլ են օգտագործում, ծխում են կամ ճարպակալությամբ են տառապում: Դա տեղի է ունենում թթվային սթրեսը նվազեցնող հակաօքսիդանտների շնորհիվ: 

Այս մասին գրում է Kedem.ru կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել