1in.am-ը գրում է.

Իտալիայում մահացել է նախկին նացիստ հանցագործ, գերմանացի Էրիխ Պրիբկեն, ով մեղավոր է ճանաչվել այդ երկրի խաղաղ բնակչության ոչնչացման համար: Ինչպես հաղորդել է իտալական Rai News 24 հեռուստաալիքը՝ Պրիբկեն, ով հուլիսի 29-ին դարձել էր 100 տարեկան, մահացել է Հռոմում: 

Պրիբկեն մեղադրվել էր 1944 թ. մարտի 24-ին Ադրիատիկ քարանձավներում մասսայական սպանությունների համար: Այդ ժամանակ ֆաշիստները ոչնչացրել էին 335 իտալացի քաղաքացիների: Պրիբկեն եղել է մահապատիժների պատասխանատուներից մեկը: 

Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո նա կարողացել էր փախչել Արգենտինա, որտեղ պատերազմից հետո ապրել էր ավելի քան 50 տարի: 1994-ին Պրիբկեն տվել է միակ հարցազրույցը, որտեղ պատմել է իր հանցագործությունների մասին: Դա առաջացրել է հանցագործության ականատեսների զայրույթը: Պրիբկեին արտաքսել են Իտալիա, որտեղ նա կանգնել է դատարանի առաջ: Նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման, սակայն պատժաչափը նվազեցվել է մինչև 10 տարվա՝ կապված դատապարտյալի վատառողջ վիճակի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել