Պենեւը ՖԻՖԱ-ին նամակ է ուզում գրել, որ Բուլղարիան խաղերը սկսի 9 կամ 10 հոգովArmsport.am-ը գրում է.

Բուլղարացիների գլխավոր մարզիչ Լյուբոմբիր Պենեւ աղմուկ աղաղակով մտավ մամուլի ասուլիսների սրահ եւ սկսեց դժգոհել լուսանկարիչներից, որ մոտ տարածությունից են նկարում: Ի վերջո Պենեւը եւ նրան ուղեկցող մամուլի քարտուղարը հանդարտվեցին, իսկ մարզիչը սկսեց դժգոհել հանդիպման մրցավարությունից:

 - Ինչո՞ւ էր Բուլղարիան այսքան կոպիտ խաղում: Ինչպե՞ս եք գնահատում հնարավորություններն այս խաղից հետո:

 - Իհարկե, մեր շանսերն ավելի նվազեցին: Ինչ վերաբերվում է իմ թիմին, ապա իմ տղաները խաղացել են խաղի կանոնների շրջանակներում: Հայաստանն արդեն 15-րդ րոպեին կարող էր մնալ 10 հոգով: Ինչ վերաբերվում է դեղին եւ կարմիր քարտերին, ապա այս ընտրական փուլի մեկնարկից սկսած, մրցավարները գործում են ընդդեմ Բուլղարիայի դեմ: Բավական երկար եմ մտածել եւ եկել եմ այն եզրակացության: Գուցե դա է պատճառը, որ մրցավարները գործում են մեր դեմ: Վերջին երկու տարիներին բուլղարական ֆուտբոլը զարգացել է եւ այժմ մենք բոլորի դեմ խաղում ենք շատ լավ, երբ գործում ենք 11-ն՝ ընդդեմ 11-ի:


Իմ թիմն ավելի շատ պահեր ուներ, քան Հայաստանը: Թե 9 հոգով, թե 10 հոգով մենք ավելի լավ պահեր էինք ունենում:
Չգիտեմ, թե արդյոք շաբաթ եւ կիրակի աշխատում է ՖԻՖԱ-ն, բայց ես նամակ եմ ուզում գրել, որ Բուլղարիան այսուհետեւ խաղը սկսեց 9-ը կամ 10 հոգով:

 - Պարտության պատճառը միայն մրցավա՞րն էր:

 

- Ես չեմ մեղադրում ոչ մեկին: Ուղղակի ուզում եմ ասել, որ ֆուտբոլիստները շատ լավ խաղացին:

 

- Ցանկանում եք ասել, որ ՖԻՖԱ-ն չի՞ ցանկանում, որ մտնեք եզրափակիչ փուլ:

 

- Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ պահեստայինների նստարանի մոտից:

 

- Ո՞ր կարմիրն էր անարդար, որ դժգոհում եք մրցավարից:

 

- Ես չեմ ասում, թե մենք արժանի չէինք կարմիրների: Պարզապես, մրցավարն առաջինը պետք է կարմիր տար հայ խաղացողին, երբ նա խախտեց կանոնները՝ մեր հարձակվողի հետ պայքարում: Այդ դրվագում վերջին հույս խախտում էր:

 

- Խաղից առաջ ասում էիք, որ ամեն թիմ այս խմբում այնքան միավոր, որքան արժանի է...

 - Մեր խմբում դեռ կան խաղեր եւ ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունքներ կգրանցվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել