Մաշտոցի 15 հասցեում այսօր տոնական եռուզեռ էր տիրում: Պատճառը մեկն էր. Շարժական սարքավորումների առաջատար արտադրող «Samsung Electronics» ընկերությունը վերաբացում էր Մաշտոցի 15 հասցեում գտնվող «Samsung» ֆիրմային վաճառասրահը:
Բացման արարողությունը կատարվեց ԱՊՀ երկրների գլխամասային գրասենյակի ղեկավար Պարոն Ջանի, ԱՊՀ երկրների գլխամասային գրասենյակի ֆինանսական ղեկավար Սին Սիկ Չոյի և այլ հյուրերի մասնակցությամբ:
Վերափոխված սրահն աչքի է ընկնում իր օրիգինալությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան յուրօրինակ դիզայներական լուծումներով, ինչը հաճախորդներին հնարավորթյուն է տալիս հեշտ կողմորոշվել և կատարել ճիշտ ընտրություն:
«Samsung Electronics»-ը միշտ է աչքի ընկնում հետաքրքիր ակցիաներով և այս անգամը նույնպես բացառություն չէր: Միջոցառման շրջանակներում «Samsung» ֆիրմային վաճառասրահում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ ՀՀ-ում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 13-ը գնելով 150 000 դրամից բարձր ցանկացած ապրանք Մաշտոցի 15-ում տեղակայված «Samsung» ֆիրմային վաճառասրահից` հաճախորդները կստանան նվեր` փոշեկուլ կամ ֆոտոխցիկ: Նա ավելացրեց, որ նվերը կախված է լինելու ապրանքի տեսակից: Ապա ասաց, որ կատարելով գնումներ, գնորդները հնարավորություն են ստանում շահել Samsung Galaxy S4 Zoom-ը, որի խաղարկությունը կկայանա «Samsung»-ի հենց այս մասնաճուղում հոկտեմբերի 12, 13 և 14-ին ժամը 13:00-ին:
Խաղարկության կանոնները հետևյալն են՝
Խաղարկության թափանցիկությունը ապահովելու համար 150 000 դրամից բարձր գնում կատարած հաճախորդներին կտրամադրվեն երկու մասից բաղկացած համարակալված կտրոններ: Կտրոնի առաջին մասը հանձնվելու է հաճախորդին, իսկ երկորդը, որտեղ լրացվելու է գնորդի տվյալները, մնալու է խանութում և մասնակցելու է խաղարկությանը:



