Հայաստան-Բուլղարիա՝ 2:1 (Թարմացվում է)Armsport.am-ը գրում է.

87՝ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ: 2:1: Յուրա Մովսիսյան:
85՝ Մեծ ուժերով է գրոհում Հայաստանը, սակայն վերջին հարվածը չի տսացվում:
79՝ Յուրա Մովսիսյանը հայտնվել էր լավ դիրքում, սակայն սուր անկյան տակ նրա հարվածը շեղ ստացվեց:
74՝ Կառլեն Մկրտչյանի հարվածը մի փոքր շեղ էր:
71՝ Մարկոոոոոոոոոոոոոոս.... Յուրա Մովսիսյանը ձախ եզրից նետվեց առաջ եւ փոխանցում կատարեց հիանալի դիրքում գտնվող Մարկոսին, ով անհասկանալի կերպով բարձր հարվածեց... 

66՝ Մարկոս Պիզելին վտանգավոր հարված կատարեց, սակայն շեղ էր:
63` ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ: Սվետոսլավ Դյակով: Մխիթարյանի նկատմամբ խախտեց կանոնները եւ ստացավ երկրորդ դեղին քարտը: 9 հոգով են մնում բուլղարացիները:
60` ԳՈԼ: 1:1: Իվելին Պոպով: Տուգանային հարվածից Պոպովը հավասարեցրեց հաշիվը:

56՝ Լեւոն Հայրապետյանի փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանը փորձեց հարվածել, սակայն չստացվեց հարվածը...
55՝ Շատ մոտ էին բուլղարացիները հաջողությանը, սակայն Բերեզովսկին հրաշքով փրկեց:
54՝ Արազ Օզբիլիսը վնասվածքի պատճառով լքում է ասպարեզը: Նրանք փոխարինում է Մարկոս Պիզելին: Երկրորդ հարկադրված փոփոխությունը կատարեց Օզբիլիսը:
54` Սարկիսովը Մխիթարյանի փոխանցումից հետո դուրս եկավ նպաստավոր դիրք, սակայն նրա հարվածից հետո դարպասապահը փրկեց հյուրերին:
51՝ Մովսիսյանն իր իսկ վաստակած տուգանայինից հարվածեց, սակայն դարպասապահը տեղում էր:
50՝ Մովսիսյանը տուգանային հարվածի իրավունք վաստակեց:
49՝ Սարկիսովը եւ Մովսիսյանը դուրս եկան դարպասապահի դեմ, սակայն Արթուրը չկարողացավ ճիշտ շարունակություն գտնել...
48՝ Մխիթարյաաաաաաաաան... Տուգանայինի մատույցներից գնդակն ուղարկեց դեպի դարպասի հեռավոր անկյունը, սակայն մի փոքր բարձր էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել