Կառավարությունը երեխաների բուժսպասարկումը դարձրեց վճարովի
* Էրեկ էրեխուն բժշկի էի տարել իրա պոլիկլինիկա՝ ուղղորդեց դեպի նեղ մասնագետ (վնասվածքաբան):
Ու զգուշացրեց, որ արդեն գործում ա «ՀԱՄԱՎՃԱՐԻ» սկզբունքը նեղ մասնագետի դեպքում։
* Այսինքն, ես սկսել եմ հավելյալ գումար մուծել համընդհանուր ապահովագրության շրջանակում, որ էրեխուս անվճար ԲԱԶԱՅԻՆ բուժսպասարկումը դառնա վճարովի (լո՞ւրջ):
* Սա համակարգի բարեփոխում չի, սա էպիկ ՖԵՅԼ ա, բացահայտ ու քննարկման ոչ ենթակա։
* Էրեխեքի անվճար բուժսպասարկումը (բազային) «կարմիր գիծ ա»։
Ես չեմ ասում լիքը բաների մասին, որը չի ծածկվում ու ծնողների հաշվին ա (շատ վատ ա) բայց էս բազային պահանջները միանշանակ պտի բավարարվի ԱՆՎՃԱՐ։
* ԱՆ-ն վաղ հայտնաբերման ու կանխարգելման մասին ա խոսում։
ա) Նենց եք անելու սոցիալապես վատ վիճակում գտնվող ծնողները խուսափեն էրեխեքին հիվանդանոց բերելուց։
բ) ինքնաբուժության զարգացում և այլն
Հետո էս ամենը պետության վրա ավելի մեծ ծախս ու բեռ ա լինելու։
* Կառավարությունը աջ ու ձախ բյուջե ա մսխում, բայց որոշել ա ծախսերը կրճատի ԷՐԵԽԵՔԻ հաշվին։
N.B. Ընտրությունները անցել ա, հետընտրական «նվերները» կամաց բացվում են։
P.S. Էրեխեքի բազային բուժսպասարկումը պետք ա դառնա անվճար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել