Աշխատավայրում հաջողության հասնելու համար հարկավոր է մյուսների ներշնչել, որ Դուք վստահելի լիդեր եք: Ընդ որում լիդերը պետք է իր մեջ համադրի հուսանելիությունը, հրաշալի հաղորդակցական կարողությունները և անթերի արտաքին տեսքը:  

Սակայն այս հատկանիշների առկայությունը մեխանիկորեն Ձեզ միավորներ չի ավելացնի, եթե Դուք սխալներ եք թույլ տալիս կոլեգաների հետ շփման հարցում:


1. Ռասիզմ և սեքսիզմ

10 самых пагубных ошибок для карьеры

Հարցմանը մասնակցած բոլոր կառավարիչների 72%-ը տղամարդկանց գլխավոր սխալը համարել է ռասիստական արտահայտություններն աշխատանքի վայրում և 70%-ը նշել է նաև սեքսիստական արտահայտություններն ուղղված կանանաց: Հետազոտողների կարծիքով այդպես երևում է նեղ մտածելակերպը և էմոցիոնալ աջակցության ցածր շեմը:  


2. Անպարկեշտ կատակներ

10 самых пагубных ошибок для карьеры

Անհեթեթ կատակները մարդկացն անհարմար դրության մեջ են դնում և ցույց են տալիս, որ խոսացողը ճիշտ չի ընկալում այն շրջապատը որտեղ նա գտնվում է:  Միևնույն ժամանակ կառավարիչների 61%-ը կարծում է, որ մյուսների տրամադրության գնահատումը և ըստ այդմ ճիշտ կերպով խոսքը կազմելու կարողությունը ամենաշատն է գնահատվում աշխատավայրում:


3. Լաց

10 самых пагубных ошибок для карьеры

Արցունքներն աշխատավայրում (և կապ չունի թէ ինչ է պատահել) վնասում են լիդերի կերպարին, հիմնականում եթե խոսքը գնում է տղամարդու մասին: Կառավարիչների 59%-ը կարծում է, որ կանանց արցունքները վատ տպավորություն են ստեղծում, իսկ 63%-ը կարծում են, որ դա օֆիսային աշխատակիցների ամենակոպիտ սխալներից մեկն է: Դուք պետք է սովորեք կառավարել Ձեր էմոցիաները:


4. Անկիրթ խոսք

10 самых пагубных ошибок для карьеры

Կառավարիչները պնդում են, որ լիդերները պետք է հուսալիություն, պրագմատիզմ և մտավոր ուժ ցույց տան:  Հենց այս պատճառով անկիրթ խոսքը մեծ խնդիրներ է առաջացնում աշխատավայրում: Մենեջերներից մեկն ասել է,- «Ես կառավարիչներ եմ տեսել, ովքեր առաջին հայացքից շատ հուսալի տեսք են ունեցել, սակայն հենց որ նրանք սկսել են խոսել, նախկինում ունեցած դրական կարծիքն ուղղակի անհետացել է»:


5. Հայհոյանք

10 самых пагубных ошибок для карьеры

Հայհոյանքները ընկալվում են որպես մեծ սխալ անկախ խոսացողի սեռից: Այդպիսի վարքը պատշաճ չէ կառավարչին: Հարցման մասնակիցները նշել են հաղորդակցման երեք սխալների մասին, որոնք հայտնվում են համացանցում՝ կոլեգաների մասին անհարիր հաղորդագրությունների տեղադրում, ոչ պրոֆեսիոնալ նկարի տեղադրում և չափազանց անձնական արտահայտություններ:


6. Սիրախաղ

10 самых пагубных ошибок для карьеры

Որոշ մարդիկ աշխատանքի վայրում սիրախաղը նորմալ երևույթ են համարում: Սակայն աշխատակիցներից շատերի կարծիքով այդպիսի վարքը բացասաբար է ազդում մարդու հեղինակության վրա: Նույնիսկ թեթև սիրախաղը կարող է մեծ խնդիրներ առաջացնել:

 

7. Անհանգիստ շարժումներ

10 самых пагубных ошибок для карьеры

Դա ոչ միայն վանում է մարդկանց, այլև շեղում է նրանց ուշադրությունը: Եթե հանդիպման ժամանակ աշխատակիցը անընդհատ ուղղում է հագուստը, ձեռքերի մեջ պտտեցնում է բջջայինը, դա կառավարչի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ նրան որևէ բան անհանգստացնում է կամ նա բավականաչափ ուշադիր չէ:


8. Խուսափում տեսողական կոնտակտից

10 самых пагубных ошибок для карьеры

Ժեստերի և միմիկաների մասնագետները պնդում են, որ տեսողական կոնտակտից խուսափումը տպավորություն է ստեղծում, որ մարդը ստում է կամ ինչ-որ բան է թաքցնում: Այդպիսի վարվելակերպը գործնական հանդիպման ժամանակ կարող է թյուր կարծիքի պատճառ հանդիսանալ: Ինչպես նաև եթե նայում ես մարդկանց աչքերի մեջ նրանք զգում են, որ իրենց լսում են:


9. Անիմաստ խոսակցություններ

10 самых пагубных ошибок для карьеры

Եթե մարդ չի կարողանում կարճ ու կոնկրետ շարադրել իր մտքերը, դա տպավորություն է ստեղծում, որ նա չի կառավարում իրավիճակը: Bank of America-ի նախկին կառավարիչը՝ Սալլի Կրոուչեկը խոստովանել է, որ երբեմն կանայք չգիտեն թե երբ կանգ առնեն: «Պետք է հասկանալ, թե լռությունն ինչ ուժ ունի,- բացատրում է նա,- կանայք սիրում են դադարների ժամանակ անիմաստ խոսել: Սակայն լուրջ քննարկումների ժամանակ քիչ խոսելը միայն դրականորեն կազդի մարդու ընդհանուր կերպարի վրա»:  


10. Հաճախակի ծիծաղոցներ և բարձր ձայն

10 самых пагубных ошибок для карьеры

Կառավարիչները նշում են հաճախակի ծիծաղոցները և բարձր ձայնը որպես կանանց հիմնական հաղորդակցական սխալ: Ճիշտ պահին ծիծաղն ու ձայնի ճիշտ տոնայնությունը կառավարչի հուսանելիության գլխավոր հատկանիշներն են:  Հետազոտողները պարզել են, որ բարձր ձայնը չափազանց զգացմունքայնության մասին է վկայում և արդյունքում մարդիկ դադարում են նրան լսել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել