1in.am-ը գրում է.
ԱՄՆ դաշնային կառավարության բյուջետային ֆինանսավորման դադարեցումը հանգեցրել է զավեշտալի հետևանքների. հոկտեմբերի 1-ից բանտապահները շարունակում են վճարել աշխատող բանտարկյալներին՝ այն դեպքում, երբ ուղղիչ հաստատությունների անվտանգության աշխատակիցները մնացել են առանց աշխատավարձի: Այս մասին հաղորդում է The New York Post-ը:
«Տրամադրությունը զրո է»,- լրագրողներին հայտնել է բանտային աշխատակիցների արհմիության փոխնախագահ Ֆիլիպ Գլովերը և հավելել, որ աշխատակիցները շատ դժգոհ են. նրանք մշտապես հայտարարում են, որ ձրի են աշխատում և վարձատրում են բանտարկյալներին:
Ընդհանուր առմամբ դաշնային ֆինանսավորման դադարեցումից տուժել է ուղղիչ համակարգի շուրջ 38 հազար ծառայող:
ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված անձանց թույլ են տալիս աշխատել բանտային ձեռնարկություններում, որոնք պատվերներ են ստանում Federal Prison Industries կորպորացիայի միջոցով: Նման աշխատակիցը ստանում է ժամը 23 ցենտից մինչև 1.15 դոլար: