Ladynews.am-ը գրում է.

Պարզվել է, որ գեղեցիկ գլխի ձև ունեցող կանայք առավել անբախտ են:

Մեծ Բրիտանիայի գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտություններ պարզելու համար, թե ինչից է կախված կնոջ երջանկությունը: Պարզվել է, որ գլխի ձևը դրանում նվազ դեր չի կատարում: Իրենց հետազոտության արդյունքները Ստիրլինգի և Գլազգոյի գիտնականները ներկայացրել են British Journal of Psychology ամսագրի էջերում:

Պարզվել է, որ անձնական կյանքում առավել հաջողակ են, ոչ էտալոնային գեղեցիկ գլխի ձև ունեցող կանայք, այլ նրանք, ովքեր ունեն երկարավուն գլուխ և «քառակուսի» ծնոտ: Հենց նրանց են տղամարդիկ համարում առավել հարմար ամուր` հարաբերություններ ունենալու համար: Առավել կլորավուն, կանացի գլխի ձև ունեցողների համար առավել դժվար է. հետազոտվողների կարծիքով նրանք առավել հարմար են կարճատև սիրավեպի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել