Կարճ ժամանակ անց կմեկնարկի Հայաստան-Բուլղարի ֆուտբոլային խաղը, որը որոշիչ նշանակություն ունի մեր հավաքականի համար 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Պարտությունը կամ անգամ ոչ ոքին վերջնականապես խաչ կքաշեն առաջնությանը մասնակցելու մեր նկրտումներին, բայց հաղթանակի դեպքում էլ պետք է Իտալիային էլ հաղթենք, որպեսզի 15 միավորով զբաղեցնենք 2-րդ հորիզոնականում մեր ընտրական խմբում: Ինչո՞վ ենք մոտենում այս որոշիչ խաղին, ովքե՞ր են մեր մրցակիցները և ի՞նչ խաղ է պետք ակնկալել:
Նախ պետք է նշել, որ այս խաղի արդյունքը շատ կարևոր է բուլղարացիների համար, ովքեր այս պահին զբաղեցնում են B խմբի երկրորդ հորիզոնականը՝ 13 միավորով: Բացի այս խաղից, բուլղարացիներին սպասվում է ևս մեկ դժվարագույն խաղ Չեխիայի ընտրանու հետ, որին մնացել է 1 խաղ էլ խաղալ ամենաթույլ մրցակցի՝ Մալթայի հետ: Պետք չէ մոռանալ նաև Դանիայի հավաքականի մասին, ով նույնպես ունի 12 միավոր, բայց ևս ունի խաղ մալթայի հետ, այսինքն մեծ վստահությամբ կարող է 3 միավոր էլ այդ խաղից ստանալ:
Մեր խմբում միակ բանը որ պարզ է, դա այն է, որ 1-ին տեղը իր համար գրեթե երաշխավորել է Իտալիայի հավաքականը և խմբի գլխավոր ինտրիգը երկրորդ հորիզոնականի հարցն է, որին հավակնում են բոլորը, բացի Մալթայից: Ավելին, մեծ հաշվով, ամեն ինչ հանգուցածուծվում է հենց Հայաստանի հավաքականի վրա: Եթե մենք այսօր հաղթենք բուլղարներին, իսկ բուլղարները չհաղթեն չեխերին (իդեալական տարբերակը ոչ ոքին է այդ սցենարում), դանիացիները հաղթեն Մալթային, բայց պարտվեն Իտալիային, ապա մենք Դանիայի հետ կունենանք հավասար միավորներ, բայց խփած գոլերի տարբերությամբ մենք առաջ կանցնենք ու կգրավենք երկրորդ հորիզոնականը, պայմանով, որ չեխերը չեն հաղթի առաջիկա երկու խաղերում:
Բուլղարիայի համար ավելի հեշտ է, որովհետև Բուլղարիայի ընտրանին կանցնի փլեյ օֆֆների անգամ եթե երկու ոչ ոքի գրանցի, կամ էլ գոնե մեկ հաղթանակ: Այդ իսկ պատճառով, առաջիկա խաղերում առհասարակ և այս խաղը մասնավորապես ընթանալու են չոր պայքարում, թե՛ Հայաստանը, թե՛ Բուլղարիան, թե՛ Չեխիան և թե՛ Դանիան ունեն ռեալ շանսեր զբաղեցնելու երկրորդ հորիզոնականը: Մեզ համար թերևս առավելությունը նրանում է, որ խաղում ենք մեր հարկի տակ, որտեղ մեր ֆուտբոլիստները կզգան հանդիսատեսի աջակցությունը, իսկ բոլղարացիները կզգան հանդիսատեսի ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը: Պետք չէ թերագնահատել այս հանգամանքը, որովհետև Բուլղարիայի հետ մեր առաջին խաղում բուլղարացի երկրպագուների հոգեբանական ճնշումը վերջին դերը չխաղաց մեր տղաների խաղի վրա:
Ինչ վերաբերում է Բուլղարիայի հավաքականին, ապա այն բնավ էլ հեշտ կորիզ չէ. ունի բավականին կուռ պաշտպանություն և ցուցաբերում է բավականին լավ ու կազմակերպված թիմային խաղ: Մեր տղաները պետք է գրոհների տարափ անեն, որպեսզի կարողանան հաղթահարել բուլղար պաշտպանների պատնեշը: Մեր հավաքականը թեև մի շարք խնդիրներ ունի, բայց վատ վիաճկում չէ: Ոգևորիչ է, որ խաղալու է Բերեզովսկին, մեկնարկային կազմում ընդգրկված են գրեթե բոլոր հիմնական խաղացողները: Ցավալի է, որ պաշտպանությունում բացակայելու է կարմիր քարտ ստացած Հարոյանը, բայց դե ի՞նչ արած, ամեն դեպքում, մեր միակ հույսը անդադար գրոհներն ու վազելն է:
Բուքմեյքերները խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները.
Հայերի հաղթանակ՝ 3.10 գործակից,
Բուլղարիայի հաղթանակ՝ 2.35 գործակից,
Ոչ-ոքի՝ 3.40 գործակից,
Կլինի՞ արդյոք 11 մետրանոց գոլ-այո՝ 3 գործակից, ոչ՝ 1,32:
Մնում է միայն ավելացնել, որ ամեն դեպքում, պետք է հավատանք տղաների հաղթանակին ու հաջողություն մաղթենք նրանց: Անկախ ամեն ինչից, հենց այս տղաները ստիպեցին մեզ հավատալ, որ անհնարին բան չկա, իսկ դա հսկայական բան է, հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի տարի առաջ, Հայաստանի հավաքականի խաղերը նայելիս հիմնական հույսը այն էր, որ մեծ հաշվով պարտություն չկրենք գոնե:



