1in.am-ը գրում է.

Նոր սկանդալ է ծագել Իտալիայի նախկին վարչապետ, 77-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական կյանքի շուրջ: Ծագումով բուլղարացի կինոդերասանուհի և պրոդյուսեր Միշել Բոնևն իր բլոգում հայտարարել է, որ նրա 28-ամյա նեապոլիտանացի ընկերուհին՝ Ֆրանչեսկա Պասկալեն, լեսբուհի է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: 

«Ես իմ շուրջը տեսնում եմ մարդկանց, որոնք լողում են հարստության ու շքեղության մեջ և ծաղրում են միլիոնավոր ընթերցողների՝ շաբաթաթերթերում պատմելով իրենց անհավանական նշանադրությունների մասին՝ այնպիսին, ինչպիսին է Ֆրանչեսկա Պասկալեի և Սիլվիո Բեռլուսկոնիի «սիրո պատմությունը»: Դա էժանագին թատրոն է, քանի որ Ֆրանչեսկան լեսբուհի է, ես անձամբ ավելին եմ եղել, քան նրա ընկերուհին»,- գրել է Բոնևը: 

Նա ընդգծել է, որ «Սիլվիոն որոշում է կայացրել հրապարակավ հայտարարել Ֆրանչեսկայի հետ նշանադրության մասին միայն այն բանի համար, որ շարունակի զվարճանալ նրա ու նրա «ընկերուհիների» հետ ու չդատապարտվի հասարակության կողմից:

Բոնևի խոսքով՝ քաղաքական գործիչը մեկ անգամ չէ, որ դիմել է իրեն՝ Պասկալեին Արկորի իր առանձնատնից հեռացնելու համար, քանի որ նա իբր իրեն շանտաժի է ենթարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել