Panorama.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է ««Delfi AS»-ը ընդդեմ Էստոնիայի» (Delfi AS v. Estonia) գործով վճիռը, որը լրատվամիջոցներին վերաբերող շատ հետաքրքիր որոշում է կայացրել: Նշենք, որ «Delfi AS»-ը, ինչպես նշված է ՄԻԵԴ որոշման մեջ, էստոնական ինտերնետային լրատվամիջոց է, որը օրական հրապարակում է ավելի քան 330 լուր` էստոներեն, ռուսերեն: Լրատվամիջոցը թղթակիցներ ունի նաև Լատվիայում ու Լիտվայում:
Էստոնական դատական ատյանները համարել էին, որ «Delfi AS»-ը պատասխանատու է հրապարակումների տակ մարդկանց վիրավորական բնույթ պարունակող մեկնաբանությունների համար և լրատվամիջոցին ենթարկել էին պատասխանատվության: Իսկ «Delfi AS»-ը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան` համարելով, որ այդպիսով խախտվել է խոսքի ազատությունը սահմանող Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Բանն այն է, որ 2006-ի հունվարի 24-ին «Delfi AS»-ը մի նյութ է գրել Էստոնիայում ընկերություններից մեկը քանդել է նախապես ծրագրված սառցե ճանապարհը: Հրապարակման տակ տեղ է գտել 185 մեկնաբանություն, որոնցից շուրջ 20 մեկնաբանությունը անձնական վիրավորանք է պարունակել տվյալ ընկերության խորհրդի անդամներից մեկի (գործի նյութերում տվյալ անձը նշվում է` L) հասցեին: 2006-ի մարտի 9-ին L-ի իրավաբանները ընդդեմ լրատվամիջոցի հայց են ներկայացնում դատարան` պահանջելով վերացնել վիրավորական 20 մեկնաբանությունները և որպես փոխհատուցում վճարել 500 հազար կրոն (շուրջ 32 հազար եվրո): Լրատվամիջոցը հեռացրել է վիրավորական մեկնաբանությունները, սակայն հրաժարվել որպես փոխհատուցում վճարել վնասը: Էստոնիայի ներսում մի քանի տարի տևած դատական քաշքշուկից հետո «Delfi AS»-ը 2009-ի դեկտեմբերին դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իր հերթին ստրասբուրգյան դատարանը միայն վերջերս` հոկտեմբերի 10-ին հրապարակել է ««Delfi AS»-ը ընդդեմ Էստոնիայի» վճիռը, որի համաձայն լրատվամիջոցին հրապարակումների տակ վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունների համար պատասխանատվության ենթարկելը չի հանդիսանում խոսքի ազատության խախտում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ