Անհրաժեշտ է`

500 գրամ թարմ շամպինյոն

500 գրամ հավի ֆիլե

500 գրամ գազար

4 խաշած հավկիթ

2 կարտոֆիլ

2 սոխ

2 տուփ մայոնեզ

Պատրաստման եղանակը`

Սունկը կտրատել, տապակել քիչ բուսական յուղով, ավելացնել աղ, պղպեղ:

Գազարը քերել, տապակել, ավելացնել աղ:

Հավի ֆիլեն եփել աղի ջրում դափնու տերևներով: Ավելացնել պղպեղ:

Կարտոֆիլը եփել:

Պանիրը, հավկիթներն ու կարտոֆիլը քերել, սոխը մանր կտրատել և տապակել:

Աղցանը պատրաստվում է շերտերով` կարտոֆիլ, ապա սունկ, մայոնեզ, կտրատած հավ, սոխ, գազար, մայոնեզ, հավկիթ, պանիր, մայոնեզ:

Մատուցելուց առաջ աղցանը զարդարել սնկով և կանաչիով, ցանկության դեպքում կարելի է մի-փոքր սառեցնել, ապա մատուցել: Բարի ախորժակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել