8. Անծանոթի մառանում
57-ամյա տղամարդը Ճապոնիայից անհնագստացած էր այն փաստով, որ իր խոհանոցից պարբերաբար ուտելիք է անհետանում: Նա այդ հարցը պարզելու համար տեսախցիկ տեղադրեց խոհանոցի մոտ, որը նկարում էր տեղաքը և ուղարկում այդ նկարը տան տիրոջ բջջային հեռախոսին: Սակայն երբ եկավ ոստիկանությունը և խուզարկեց տունը, նրանք գտան 58-ամյա Տատսուկու Հորիկավային, ով թաքնվում էր մառանում: Կինը խոստովաեց, որ ապրելու տեղ չունի և առաջին անգամ մտել էր այդ տունը մեկ տարի առաջ: Նրան մեղադրանք ներկայացրեցին մասնավոր տարածք ամօրինաբար նեխուժելու համար:
7. Դիակի հետ
Կինն ապրում էր Միչիգանում իր ընկերոջ դիակի հետ 18 ամիս, քանի որ միայնակ էր: Չարլզ Զիգլերը 67 տարեկան էր, ծանր հիվանդ էր և ի վերջո այդ հիվանդությունը մահվան բերեց: Նրա ընկերուհին՝ Չեյզը, ում հետ նա ապրել էր վերջին 10 տարիների ընթացքում, փոխարենը հայտներ մահվան լուրը ոստիկանությունը, դրեց տղամարդու դիակը բազմոցին հեռուստացույցի առջև: Կինը խնամում էր դիակը, խոսում նրա հետ: Չեյզին մեղադրեցին հանցագործության մեջ, քանի որ տղամարդու մահից հետո նա շարունակում էր օգտագործել նրա բանկային հաշիվները, սակայն, ինչպես երևում է, դա չէր դիակը պահելու միակ նպատակը: Այն հարցին, թե ինչու է Չեյզն այդպես վարվել, նա պատասխանել է,- «Ես չէի ցանկանում միայնակ մնալ: Նա միակ մարդն էր, ով լավ էր ինձ վերաբերվում»:
6. Առևտրի կենտրոնում
2003թ.-ին Մայքլ Թաունսենդը և նրա մի քանի ընկերները բնակվել էին առևտրի կենտրոնի ազատ տարածքներից մեկում: Նրանք կարողացել էին կառուցել սեփական հարմարավետ բնակարանը և ապրել այնտեղ աննկատ 4 տարի: Սակայն մի օր նրանց նկատեցին առևտրի կենտրոնի պահակները: Մայքլը պնդում էր, որ բնակարանը մի նախագծի մասնիկն էր, որի իմաստն էր ապրել առևտրի կենտրոնում և հետևել մարդկանց հենց ներսից: Նրան դատապարտեցին վեց ամսվա փորձաշրջանի:
5. Քարանձավում
56-ամյա տղամարդը հայտնաբերվել էր Նյու-Մեքսիկոյի Էներգետիկայի նախարարությանը պատկանող տարածքի քարանձավում: Նա քարանձավը բավականին հարմարավետ էր կահավորել: Այնտեղ կար մահճակալ, մուտքի դուռ, արևային մարտկոցներ, վառարան և արբանյակային ռադիո: Նա ավելի քան 4 տարի ապրում էր քարանձավում: Վառարանի ծուխը հետաքրքրեց ոստիկաններին և տեղ հասնելուն պես նրանք հայտնաբերեցին նաև մարիխուանայի մարգեր: Տղամարդուն վտարեցին քարանձավից և մեղադրեցին թմրանյութեր պահելու մեջ:
4. Նախկին ընկերուհու վերնահարկում
Երբ Նյու-Կարոլինայում ապրող կինը սկսեց իր վերնահարկից երաժշտության ձայներ լսել և երբ առաստաղից սկսեցին ընկնել մեխերը, նա հասկացավ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Կնոջ որդիները բարձրացան վերև և տեսան իրենց մոր նախկին ընկերոջը: Երկու շաբաթ առաջ նրան բաց էին թողել բանից և այդ ժամանակից ի վեր տղամարդը բնակվում էր վերնահարկում: Բացի այդ ամենից, այնտեղ գտան նաև տարբեր ուտելիքների մնացորդներ և շշեր: Տղամարդը նաև անցք էր բացել առաստաղի վրա, որպեսզի կարողանար տեսնել իր նախկին ընկերուհու սենյակը:
3. Ջունգլիներում
8-ամյա կամբոջացի աղջիկը կորել էր 19 տարի առաջ իր քրոջ հետ միասին: Մի օր գյուղի բնակիչներից մեկը տեսել էր, թե ինչպես մերկ մի աղջիկ դուրս է վազում ջունգլիներից և փորձում գողանալ իր ուտելիքը: Նա բնութագրեց աղջկան, որպես կիսամարդ-կիսակենադանի: Ըստ ոստիկանության տվյալների, նրա խոսքն անհասկանալի էր, աղջիկը չէր ցանկանում շփվել մարդկանց հետ, իսկ նորմալ կյանքին վերադարձնելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Ի վերջո նա ետ փախավ ջունգլիներ:
2. Մինի բնակարանում
Փարիզում հայտնաբերվել էր 50 տարեկան մի մարդ, ով ապրում էր 1.5 ք.մ. տարածքով բնակարանում: Տարածքն այնքան փոքր էր, որ նորմալ կանգնել անգամ չէր ստացվում: Տղամարդն այդ պայմաններում ապրել է 15 տարի և ամսեկան վճարել 340 եվրո վարձ: Այն հարցին, թե ինչպես է նա այդ պայմաններում ապրել, տղամարդը պատասխանել է,- «Ես տուն եմ գալիս և միանգամից պարկում քնելու»: Բնակարանի սեփականատերը դատարանի առջև կանգնեց, քանի որ ֆրանսիական օրենքների համաձայն Փարիզում բնակարանը պետք է լինի 9 ք.մ.-ից ոչ պակաս և ունենա լոգասենյակ:
1. Առանց որևէ շփման
1978թ.-ին երկրաբանների մի խումբ Սիբիրում հայտնաբերել էր 6 անդամներից բաղկացած մի ընտանիքի, որն ապրում էր սարի լանջին և կտրված էր քաղաքակրթությունից: Լիկովների ընտանիքը փախել էր կրոնական հետապնդումներից 1936թ.-ին և ապրում էր վայրի բնության մեջ 40 տարի: Երկու փոքր երեխաները երբեք չէին տեսել մարդկանց, նրանց խոսքն աղավաղված էր: Ընտանիքն ապրում էր փոքր տարածքում և սնվում էր կարտոֆիլով, տարեկանով և այլ տնկիներով: Նրանց կոշիկներն արված էին ծառի կեղևից: 1961թ.-ին սովից մահացել էր նրանց մայրը: Ընտանիքի հայտնաբերումից հետո, Լիկովները մնացին իրենց մեկուսացված տանը և ընդունեցին միայն մի քանի օգտակար իրեր: Երեք տարի անց երեք փոքր երեխաները մահացան: Նրանց հայրը մահացավ 1988թ.-ին՝ թողնելով միակ ողջ մնացած աղջկան սարի տանը, որտեղ նա ապրեց ևս 25 տարի:



