1in.am-ը գրում է.
Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնում են ոչնչացնել իրենց երկրի մոտ գտնվող ամերիկյան ավիակիրը՝ խստորեն դատապարտելով նաև ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի համատեղ ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ռազմական զորավարժությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի եռակողմ դաշինքը վերաճել է միջուկային զենքի միության»,- ասվում է Հանուն Կորեայի խաղաղ վերականգնման հյուսիսկորեական կոմիտեի հայտարարության մեջ:
Ինչպես ընդգծում է այդ պետական կազմակերպությունը, Ճապոնական ծովում լայնամասշտաբ զորավարժությունները սկսվել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Սեուլը հոկտեմբերի 2-ին ստորագրեցին Փխենյանի դեմ ուղղված ռազմավարական ռազմական համաձայնագիր:
Փաստաթղթում նշվում է, որ եթե այդ երկրները ուշադրություն չդարձնեն Հյուսիսային Կորեայի բազմաթիվ բողոքներին, ապա դա «Հյուսիսային Կորեայի ուժերին կստիպի հարձակվել ու թաղել ագրեսորներին ծովում նրանց ավիակիրների հետ»: