1in.am-ը գրում է.

«Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումները վարչական շրջաններում շարունակվում են: «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգում անցկացված «Երևան» խորագրով համերգային ծրագրի ընթացքում վարչական շրջանի ստեղծագործական և մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Արգիշտի արքայից մինչև մեր օրերը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատանի երևանցիները ներկայացրել են նաև մեր մայրաքաղաքի ապագայի իրենց պատկերացումները:

Տոնական մեկ այլ միջոցառում էլ կազմակերպվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսուցիչները, հանրահայտ կոմպոզիտորների՝ մայրաքաղաքին նվիրված ստեղծագործությունների կատարմամբ, ինքնատիպ համերգով շնորհավորել են Երևանի տոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել