1in.am-ը գրում է.
Բրազիլական ֆուտբոլի լեգենդերից մեկի՝ Պելեի թոռները դատի են տվել իրենց Պապին: Diario de Sao Paulo թերթի փոխանցմամբ՝ «Ֆուտբոլի արքա»-ի դուստրը՝ Սանդրա Ռեգինան, ով կրծքագեղձի քաղցկեղից մահացել է 2006թ., ունի երկու տղաներ, որոնք 13 և 15 տարեկան են:
Անչափահաս տղաները՝ Գաբրիելն ու Օգտավիոն, պահանջում են որպես փոխհատուցում իրենցից յուրաքանչյուրին վճարել 13.500 ռեալ (մոտ 6000 դոլար)՝ բժշկական ապահովագրության և կրթության ծախսերի դիմաց:
Տղաների փաստաբան Կլաուդիո Ֆորսելի խոսքերով՝ Պելեն հրաժարվել է իր թոռների հետ հանդիպումից և նրանց վերջին անգամ տեսել է 2011թ.: Դատավարությունը կմեկնարկի նոյեմբերին:
Հավելենք, որ Սանդրա Ռեգինան ծնվել է Պելեի արտաամուսնական կապի արդյունքում: Պելեն միայն երկարատև դատավարության արդյունքում էր ընդունել, որ նա իր աղջիկն է: Ավելի ուշ Սանդրան գիրք է գրել՝ հետևյալ վերնագրով. «Աղջիկը, որին արքան չէր ցանկանում ունենալ»: