Երբ Բուլղարիայում հայերը նախաձեռնեցին Անդրանիկի արձանի կառուցումը Բուլղարաբնակ թուրքերը, որոնք մեծաքանակ են և ազդեցիկ բողոքեցին, սակայն բուլղարները գրողի ծոցը ուղարկեցին նման բողոքները ասելով, որ գեներալը անուրանալի ծառայություններ ունի Բուլղարական պետության առջև և արձանը տեղադրվեց:Անդրանիկի արձանը իրենց քաղաքում ցանկացան ունենալ նաև Սոչիաբնակ հայերը, սակայն տեղի իշխանությունները ընկրկեցին ադրբեջանական ըմբոստացման կամ գուցէ նաև նավթադոլարների առջև և արձանը չտեղադրվեց:Թեև Անդրանիկի զինվորական ավանդը ռուսական զենքի հաջողության գործում նույնպես անուրանալի է:Երբ ադրբեջանական օմոնը ռուսական տանկերի և զինուժի աջակցությամբ տեղահանում էր Արցախի հայաբնակ գյուղերը մի բուլղար լրագրողուհի կյանքը վտանգի ենթարկելով ձայնի արագությունից երեք անգամ արագ սլացող փամփուշտների սուրոցի տակ վավերագրեց այն ամբողջ աշխարհով մեկ հնչեցնելով SOS՝ տեղի է ունենում հանցագործություն մի ողջ ժողովրդի նկատմամբ:Հիմա սա գրեցի որպեսզի մեղմեմ Հայ - Բուլղարական հարաբերություններում առկա լարվածությունը, բայց աչքիս սրեցի հայ-ռուսականը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10202132883746052
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել