Ի՞նչն ավելի վատ կարող է լինել քան վայրագ հանցագործությունը: Թերևս միայն չբացահայտված վայրագ հանցագործությունը: Անշուշտ այս ցուցակի բոլոր հանցագործությունները չեն, որ կարող են բնութագրվել իբրև վայրագ, սակայն դրանք ունեն մեկ ընդհանրություն. դրանք բոլորն էլ չբացահայտված են: Միլիոնավոր դոլարներ և հսկայական ժամանակ է ծախսվել դրանց բացահայտման վրա, սակայն ապարդյուն:


 25  Ուայթչեպելի սպանությունները

Whitechapel Killings

Սա երբևէ կատարված ամենահայտնի չբացահայտված հանցագործություններից է: 1888 թ.-ին 11 վայրագ սպանություններ են տեղի ունեցել Լոնդոնի արևելյան հատվածում գտնվող Ուայթչեպել շրջանում: Այդ սպանությունները կատարվել են Արյունոտ Ջեքի կողմից: «Արյունոտ Ջեքը» մի սերիական մարդասպանի կեղծանունն է, ում ինքնությունն այդպես էլ չի հաջողվել ճշտել: Նա ակտիվ էր հատկապես Լոնդոնում 19-րդ դարի երկրորդ կեսին: Անունը հայտնի է դարձել մի նամակից, որ ուղարկվել է կենտրոնական տեղեկատվական գործակալությանը մի մարդու կողմից, ով ներկայանում էր իբրև մարդասպան: Նրա զոհերը կանայք էին, ովքեր գումար էին վաստակում մարմնավաճառությամբ: Սպանությունները կատարվում էին հրապարակային կամ կիսահրապարակային վայրերում արևածագի ժամանակ: Նա զոհի կոկորդը կտրում էր, որից հետո որոշ դեպքերում խեղում էր նրա մարմինը: Ըստ շրջանառվող խոսակցությունների` նա զոհերին նախ խեղդում էր, որպեսզի նրանք չաղմկեին, և որպեսզի արյունոտ տեսարաններ չլինեին հանցանքի վայրում: Նա հեռացրել էր երեք զոհերի ներքին օրգանները: Ուսումնասիրելով դիակները` որոշ մասնագետներ այն կարծիքին հանգեցին, որ Արյունոտ Ջեքը որոշակի անատոմիական կամ վիրաբուժական գիտելիքներ ուներ:  

 24  Ջոն Միդլթոն Քլեյթոնի սպանությունը 

John Middleton Clayton Murder

Ջոն Միդլթոնի տխրահռչակ սպանությունը տեղի է ունեցել Արկանզասում 1889 թ.-ի հունվարի 29-ին` այն ժամանակ, երբ նա վիճարկում էր իր պարտությունը Կոնգրեսի ընտրություններում: Նրան գնդկահարել են իր տան առաջ: Թեպետ հետախույզները լրջորեն զբաղվում էին գործի հետաքննությամբ, այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել հանցագործին: Միդլթոնի մահից հետո Ներկայացութցիչների Պալատը պարզեց, որ նրա հակառակորդը դիմել էր ընտրակեղծիքների:

 23  Էնդրյու և Էբբի Բորդեններ

Andrew and Abby Borden

1892 թ. օգոստոսի 4-ին Մասաչուսետսի Ֆոլ Ռիվերում տեղի ունեցած ամուսիններ Էնդրյու և Էբբի Բորդենների սպանությունը մեծ աղմուկ հանեց հիմնականում այն պատճառով, որ սպանության մեջ կասկածվում էր նրանց ընտանիքի անդամ Լիզի Բորդենը, ում հետագայում անմեղ ճանաչեցին:  Էնդրյուն գլխին ստացել էր կացնի 11 հարված այն ժամանակ, երբ թախտին նիրհում էր: Էբբին, ով ամուսնուց մի ժամ առաջ էր մահացել, ստացել էր կացնի 18-19 հարված: Շրջանառվում էին տարբեր կասկածներ` կապված ունեցվածքի շուրջ վեճերի, լարված հարաբերությունների և սննդային թունավորման հետ: 

 22  Օռլեանի կացնավորը

The Axeman of New Orleans

Այն հրեշը, որը մասսայկան խուճապ էր առաջացրել Օռլեանում, առաջին անգամ հայտնվեց 1918 թ.-ի մայիսի 23-ին, երբ հայտնաբերվեցին Ջոզեփ Մաջիո անունով նպարավաճառի ու նրա կնոջ դիակները: Կացնավորը նրանց սպանել էր այն ժամանակ, երբ նրանք քնած էին եղել: Սենյակում նա թողել էր իր արնաշաղախ կացինը: Այս դեպքից հետո կացնավորը սպանել է ևս 8 մարդու: Դրանից հետո սպանությունները դադարեցին, սակայն հանցագործին այդպես էլ չհաջողվեց գտնել:   

 21  Ատլասի վամպիրը

The Atlas Vampire Case

1932 թ.-ին 32-ամյա մի մարմնավաճառ էր սպանվել Շվեդիայում: Նրա դիակը հայտնաբերվեց սպանությունից 48 ժամ անց: Այն ժամանակ մարմնավաճառների սպանությունները այնքան էլ հազվադեպ չէին, սակայն այս սպանությունը  գրավեց մեդիայի ուշադրությունը: Կինը մահացել էր գանգի հատվածում ստացած հուժկու հարվածից: Դիահերձման եզրակացության մեջ նշվում էր, որ մարդասպանն ամենայն հավանականմությամբ խմել է կնոջ արյունը: Դատաբժշկական տեխնոլոգիայի և վկաների բացակայության պատճառով այս սարսափազդու սպանությունը չհաջողվեց բացահայտել:

 20  Սև Դահիլան

The Black Dahlia

Սա Էլիզաբեթ Շորթ անունով 22-ամյա աստղի մականունն է: Նա դարձավ զարհուրելի և մեծ հրապարակայնություն ստացած սպանության զոհը: 1947 թ.-ի հունվարի 15-ին Լոս Անջելոսի Լեյմերթ Փարքում հանցահործը նրա դիակը այլանդակել, կտրտել էր վիրաբուժական ճշգրտությամբ և նրան արնաքամ արել: Սա Լոս Անջելոսի պատմության ամենահին չբացահայտված սպանություններից է, որի մեջ կասկածվել են մի շարք մարդիկ, սակայն ապացույցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել պարզել հանցագործի ինքնությունը:   

 19  Թաման Շուդ

The Taman Shud Case

Այս չբացահայտված դեպքը համաշխարհային ուշադրության առարկա դարձավ: 1948 թ.-ի դեկտեմբերի 1-ի առավոտյան Հարավային Ավստրալիայի Սոմերթոն լողափին հայտնաբերվել է մի մարդու դիակ: Չնայած աշխարհի տարբեր երկրների հետախուզական գործակալությունների և կառավարությունների ջանքերին` երբևէ չի հաջողվել բացահայտել տղամարդու ինքնությունը: Միակ հետքը ճմրթված թղթի կտորն էր, որի վրա գրված էր ընդամենը երկու բառ. «թաման շուդ», որը թարգմանաբար նշանակում է «վերջացած»:

 18  Մերլին Շեփարդ

Marilyn Sheppard

1954 թ.-ին Մերլին Շեփարդի սպանության մեջ կասկածվում էր նրա ամուսինը` նյարդավիրաբույժ Սեմ Շեփարդը: Մերլինը սպանվել էր Քլիվլենդի իր տանը: Նրա ամուսինը պնդում էր, որ ինքն անմեղ է, իսկ իրական մարդասպանը սևահեր տղամարդ է, ով ներխուժել էր իրենց տուն:  Դոկտոր Շեփարդը արդարացվեց ԱՄՆ Գերարգույն դատարանի կողմից և շարունակեց որոնել իր կնոջ մարդասպանին մինչև իր մահը: Նրա որդին, ով սպանության ժամանակ ընդամենը 7 տարեկան էր և քնած էր հարևան սենյակում, մինչ օրս շարունակում է մարդասպանի որոնումները: 

 17  Արկղի Տղան

Boy in the Box

Այս անունով է կոչվել 4-6 տարեկան մի անհայտ տղա, ում մերկ դիակը 1957 թ.-ի փետրվարի 25-ին հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի մեջ Հյուսիսարևելյան Ֆիլադելֆիայում: Նրա մարմնի վրա բազում այտուցներ կային: Թեպետ նրա մասին մի շարք հաղորդումներով հրապարակումներ են տրվել, չի հաջողվել բացահայտել նրա ինքնությունը: 

 16  Ջեք Ստրիփեր

Jack the Stripper

Այս սերիական մարդասպանին տրվել է Ջեք Ստրիփեր մականունը: 1964-1965 թթ. նա սպանել է ութ մարմնավաճառի, ում դիակները նետել է Թեմզա գետը: Թեպետ այս սպանությունները վերագրվում են ինքնասպանություն գործած մի երիտասարդի, ոչ մի ստույգ ապացույց չկա, որը կվկայեր երիտասարդի մեղավորության մասին: 

 15  Պաշտպանիչ մետաղական դիմակների դեպքը

The Lead Masks Case

1966 թ.-ի օգոստոսի 17-ին երկու վերանորոգողներ` Միգել Խոսե Վիանան և Մանուել Խոսե Պերեյրա դա Կրուզը դուրս եկան մեքենայի մասեր գնելու: 3 օր անց հայտնաբերվեցին նրանց դիակները:  Տարօրինակն այն է, որ երկու մարդն էլ կրում էին պաշտպանիչ վերնազգեստ և մետաղական պաշտպանիչ դիմակ: Տեղանքում հայտնաբերվեցին ջրի դատարկ շիշ, երկու սրբիչ և մի տետր, որում գրված էր. «16.30 եղե՛ք պայմանավորված վայրում, 18.30 ընդունե՛ք սպեղանին, երբ այն կսկսի ազդել, պաշտպանե՛ք դեմքերը մետաղական դիմակով, սպասե՛ք ազդանշանին»: Այս գտնված իրերն ավելի շատ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները մինչ օրս էլ չի հաջողվել պարզել:

 14  Կենդանակերպի մարդասպանը (Զոդիակ Քիլլերը)

The Zodiac Killings

Այս տարօրինակ և տխրահռչակ սպանությունները բոլոր ժամանակների ամենամեծ գաղտնիքներից են: Կենդանակերպի մարդասպանը սերիական մարդասպան է, ով 1960-ականներին գործում էր Հյուսիսային Կալիֆորնիայում: Նրա ինքնությունը անորոշ է: 1968-1969 թթ. նա սպանել է հինգ մարդու, որոնց ինքնությունը հաջողվել է պարզել: Նրան են վերագրվում նաև 16-29 տարեկան երեք կանանց սպանությունները հետ, սակայն սա դեռևս չի հաստատվել ճշգրիտ փաստերով: Թեպետ մոտ 2500 կասկածյալներ են հարցաքննվել ոստիկանության կողմից, այդպես էլ չի հաջողվել գտնել իրական մարդասպանին:

 13  Դ. Բ. Քուփեր

D.B. Cooper

Դ. Բ. Քուփերին սկզբում Դեն Քուփերի տեղն էին դրել: Նոյեմբերի 24-ին նա Բոյինգ 727 ինքնաթիռ էր առևանգել և պահանջել էր 200,000 դոլար փրկագին: Նա, ստանալով գումարը, օդապարիկով իջավ ինքնաթիռից: Այդ ժամանակվանից ի վեր ոչ ոք չի տեսել նրան: Ոչ մի փաստ չկա, որը թույլ կտար պնդել, որ նա ողջ կամ մահացած է: Ավելին, նրա ստույգ ինքնությունն անգամ պարզ չէ: Գումարը դեռևս պետք է հետ բերել, ուստի Հետախուզության դաշնային բյուրոն շարունակում է գործի հետաքննությունը: Որոշ մարդիկ պնդում են, որ Քուփերը դեռևս ողջ է և թաքնվում է պատկան մարմիններից: Սա Ամերիկայի ավիացիայի պատմության մեջ ինքնաթիռի առևանգման միակ չբացահայտված դեպքն է: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել