ՈւԵՖԱ-ի պատվիրակը սրբագրել է հայ ֆուտբոլասերների պաստառըArmsport.am-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ-2014-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք Հայաստան-Բուլղարիա հանդիպմանը նախապատրաստվում են նաեւ հայ ֆուտբոլասերները, որոնք մտադիր են տարբեր պաստառներ բացել մարզադաշտում:

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ի պատվիրակն այսօր առավոտյան այցելել է մարզադաշտ եւ ծանոթացել մի քանի պաստառների վրա գրված արտահայտություններին: ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչին դուր չի եկել «Red Egales»-ի պատրաստած հսկայական պաստառը և նա պահանջել է պաստառի վրայից ջնջել «արդարություն» բառը: Նշենք, որ «Red Eagles»-ի այդ պաստառն այսօր կծածանվի արեւելյան տրիբունայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել